«Ու՞մ կողմից և ինչի՞ դիմաց է ՔՊ-ն 525 անանուն նվեր ստացել»․ Թագուհի Թովմասյան
БЛОГ
Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․
Տիկի՛ն Ավետիսյան, երեկ տիկին Հարությունյանը, Ազգային ժողովի ամբիոնից պատասխանելով մի շարք պատգամավորների հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ո՞ր պատգամավորի կամ փոխկապակցված անձի նկատմամբ է այս ընթացքում հարուցված եղել վարույթներ, որոնք տարբեր ճնշումների են ենթարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահին, ասաց, որ Դուք եք զբաղվել վարույթներով։ Ես կխնդրեմ հստակ թվարկել՝ ու՞մ նկատմամբ են հարուցվել վարույթներ, ինչպիսի՞ բովանդակությամբ, այսինքն՝ շահերի բախում, անհամատեղելիություն կամ կոռուպցիոն ի՞նչ այլ դրսևորումներ եք բացահայտել, որոնք հետագայում գուցե կարճվել են, բայց այնուամենայնիվ գործընթաց է եղել։
Շատ է խոսվում «ՔՊ» կուսակցության ֆինանսավորման թափանցիկության մասին, բայց Հանձնաժողովը ստացել է անկախ աուդիտորական եզրակացություն, համաձայն որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 525 անանուն նվիրատվություն է ստացել։ Ես կխնդրեմ նշել՝ ումի՞ց, ինչի՞ դիմաց և ի՞նչ հանգամանքներում է ստացել նվիրատվությունը, ինչպես նաև տեղեկություն տրամադրել ֆինանսական մուտքերի մասով, որոնք աուդիտորական եզրակացության արդյունքում «ԹՄ-աուդիտ» ընկերության կողմից որակվել են որպես կասկածահարույց։
Կուզեի գնահատեք տիկին Հարությունյանի հետ Ձեր աշխատանքը․ ինչպիսի՞ մթնոլորտ է եղել, ի՞նչ պրոֆեսիոնալիզմով է նա Ձեզ հետ աշխատել, հարաբերվել։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ակնհայտորեն թիրախավորել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահին և տարբեր մեղադրանքներ են հնչեցնում՝ այդպիսով ցույց տալով ըստ էության իրենց վերաբերմունքը։ Դուք՝ որպես վերջինիս գործընկեր, կխնդրեի գնահատական հնչեցնել երեկվանից այս դահլիճում տիրող իրավիճակի շուրջ, ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցում։





















































1
Да, Самвел Карапетян - политический заключённый։ будущий президент Армении Самвел Карапетян должен б...
2
Доннарумма договорился с «Манчестер Сити»
3
Соловьев пригрозил Азербайджану специальной военной операцией
4
Сотрудничество стран ЕАЭС в сфере туризма может стать катализатором экономического роста — Лусине Ба...
5
Самвел Карапетян: На завтрашнем судебном заседании поймем существует ли справедливость в Армении