Էլիտար շենքի վերելակը պոկվել է, հայտնի հաղորդավարի դուստրը մահացել է (տեսանյութ)
ВИДЕОՄոսկվայում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել։ «Алые паруса» էլիտար թաղամասի շենքի վերելակը պոկվել է ու վայր ընկել, ինչի հետեւանքով 36-ամյա կինը մահացել է։
Իրինա Վոլոդինայի դուստրը հրաշքով է փրկվել մահվանից, 2 տարեկան երեխան դայակի հետ մյուս վերելակով են իջել։ Ինչպես պարզվել է, Իրինան հայտնի հաղորդավար, ռուսական Առաջին ալիքի լուրերի վարող Եվգենի Կոչերգինի դուստրն է։
Էլիտար թաղամասը Մոսկվայում բավական հայտնի է, դրա տարածքում սպա-կենտրոններ, ռեստորաններ եւ այլ ժամանցի վայրեր կան, իսկ 43 հարկանի շենքում մեկ սենյականոց բնակարանը սկսում է 18 միլիոն ռուբլուց։ Եվ դժվար թե այս վիպ-բնակարանների բնակիչներից մեկի մտքով անցներ, որ այստեղ նման ողբերգություն կարող է տեղի ունենալ։ 36-ամյա Իրինան ընտանիքով ապրում էր շենքի 7-րդ հարկում, երկու դուստր ուներ։
Պարզվել է նաեւ, որ Իրինան բազմիցս բողոքել է վերելակի վիճակից։ «Նա հազար անգամ ասել է, որ վերելակները վատ են աշխատում, բողոքել է, սակայն արձագանք չի եղել։ Եւ հիմա կյանքի գնով ապացուցեց, որ դրանք իրոք վատ են աշխատում»,- ասել է Իրինայի հայրը՝ Եվգենի Կոչերգինը։ Դեպքի առթիվ ոստիկանությունը գործ է հարուցել։





