Փաշինյանը համարձակ ձայն է տվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին, որը թույլ կտա Հայաստանին կենտրոնանալ իր տնտեսական զարգացման վրա. Ջեյմս Օ’Բրայեն
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ վարչապետ Փաշինյանը շատ համարձակ քայլ է արել՝ հայտարարելով, որ ցանկանում է, որ Հայաստանը առաջ գնա սահմանների բացման և Արևմուտքի հետ հարաբերությունների բացման հարցում, որ չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից: Այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի քարտուղարի օգնական, դեսպան Ջեյմս Օ’Բրայենը, հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը:
Ըստ նրա՝ Փաշինյանը ձեռնարկել է մի շարք բարեփոխումներ, որոնք պետք է խրախուսելի լինեն Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ նրանք ձգտում են շարունակել այնպիսի արագ տնտեսական աճ, որն ունեցել են վերջին կամ երկու տարվա ընթացքում:
«Եվ ես կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը նաև համարձակ ձայն է տվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին, որը թույլ կտա Հայաստանին կենտրոնանալ իր տնտեսական զարգացման վրա, կառուցել իր անվտանգության հարաբերությունները և ընդլայնել առևտուրը Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա, և այս ամենը մի բան է, որը մենք շատ կցանկանայինք տեսնել: Այնպես որ, Հայաստանին աջակցող ցանկացած փաթեթ ողջունելի է. այն, թե ինչպես ԵՄ-ն կնախընտրի հասնել այնտեղ, իր գործն է լինելու: Բայց մենք հանձնառու ենք աշխատել մեր եվրոպացի գործընկերների և Հայաստանի կառավարության հետ՝ տեսնելու, որ Հայաստանի ժողովուրդը կարող է օգուտ քաղել Փաշինյանի կառավարության ձեռնարկած բարեփոխումների քաղաքականությունից»,-հայտարարել է Օ’Բրայենը։



