Հայտնի է «Օսկար 2016»-ի անվանակարգերում ընդգրկված ֆիլմերի ցանկը
КУЛЬТУРАինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա «Օսկար 2016» մրցանակաբաշխության անվանակարգերում ընդգրկված ֆիլմերի ցանկը հայտնի է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Փրկվածը» ը նդգրկված է ամենամեծ թվով` 12 անվանակարգերում: Դրան հետևում է Ջորջ Միլերի «Խելագար Մաքսը. Զայրույթի ճանապարհը»` 10 անվանակարգով և Ռիդլի Սքոթի «Մարսեցին»` յոթով:
Կարևորագույն` «Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցում են «Խելագար Մաքսը. Զայրույթի ճանապարհը», «Բրուքլին», «Ուշադրության կենտրոնում», «Մարսեցին», «Փրկվածը», «Լրտեսական կամուրջ», «Սենյակ», «Իջեցման խաղ» կինոնկարները: Լավագույն դերասանի համար պայքարում են Բրայան Քրենսթոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Մայքլ Ֆասբենդերը, Մեթ Դեյմոնը, Էդդի Ռեդմեյնը:
Լավագույն դերասանուհու մրցանակին արժանանալու համար մրցում են Բրի Լարսոնը, Ջենիֆեր Լոուրենսը, Քեյթ Բլանշետը, Սիրշա Ռոնանը, Շարլոթա Ռեմպլինգը:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում մրցում են Ադամ Մաքքեյը, Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, Ջորջ Միլերը, Լեոնարդ Աբրահամասոնը, Թոմ Մաքքարթին:
«Օսկար» 88-րդ մրցանակաբաշխության հաղթողների անունները հայտնի կդառնան փետրվարի 28-ին:



