Գողացած մեքենայով վթարի էր ենթարկվել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 14-ի ժամը 16.20-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Արշակունյաց պողոտայում կայանված իր «ԳԱԶ 31029»-ը:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների և Արագածոտնի մարզի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված մեքենան առևանգել է 56-ամյա մի տղամարդ, ինչից հետո Երևան-Գյումրի ճանապարհի 57-րդ կմ-ին վթարի է ենթարկվել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն:
Երևանի 57-ամյա բնակիչը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժին, ապա ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
4
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан
5
Устроили клоунаду чтобы удержаться у власти



