Թող հաղթի ուժեղագույնը. Գագիկ Ծառուկյան
ОБЩЕСТВОՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտե (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին մասնակցել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած սամբոյի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը։ Նա պատվավոր հյուրերի թվում էր։
ՀԱՕԿ նախագահն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է տեսանյութով և հաջողություն մաղթել մարզիկներին։
«Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ սամբոյի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը՝ 70-ից ավել երկրների մարզական պատվիրակությունների մասնակցությամբ։
Հաջողություն եմ մաղթում մեր մարզիկներին և թող հաղթի ուժեղագույնը:
Աստված պահապան մեզ բոլորիս», - տեսանյութին կից գրել է Գագիկ Ծառուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում․
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



