Այս աղջկա հարսանեկան զգեստն արժեցավ ընդամենը 70 դոլար. տեսեք, թե ինչ տեսք ուներ այն (լուսանկարներ)
ФОТО
Էբբի Ռամիրես–Բոդլին խորը հուսահատության մեջ էր. ոչ մի կերպ չէր կայանում երկար պլանավորված հարսանիքը։ Իսկ խնդիրը հարսի շորն էր։ Էբբիի ընտրած զգեստը 1000 դոլար արժեր։ Բայց այդքան գումար ոչ աղջիկն ուներ, ոչ փեսացուն։ Եվ նա որոշեց ինքնուրույն լուծել այդ խնդիրն ու բառի բուն իմաստով գործեց սեփական հարսանեկան զգեստը։
8 ամիս տևած քրտնաջան աշխատանքում աղջկան օգնեց հորաքույրը։ Իսկ զգեստի արժեքը կազմեց ընդամենը 70 դոլար, ևս 100 դոլար ծախսվեց զգեստի կանաչ ներդիրի վրա։
Էբբին 3 տարեկան էր, երբ հորաքույր Ջենիֆերը նրան գործել էր սովորեցնում։ Եվ ահա, տարիներ անց նրանք կրկին միասին էին։ Այս անգամ գործում էին Էբբի հարսանեկան զգեստը։
–Դա շատ հիանալի գաղափար էր։ Ես և հորաքույրս միասին երկար ժամանակ անցկացրեցինք։ Դա շատ կարևոր շրջան էր ինձ համար,–պատմում է երջանիկ հարսնացուն։




















































