Ереван, 10.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ֆրանսիան միանում է Ռուսաստանին Հայաստանի պաշտպանության գործում. ի՞նչ պահանջներ է Արևմուտքը դնում Հայաստանի առջև. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամերիկյան henryjacksonsociety.org հրատարակությունը «Ֆրանսիան միանում է Ռուսաստանին Հայաստանի պաշտպանության գործում» վերնագրով հոդվածում գրում է, որ երբ վեց տարի առաջ Թուրքիան պայմանագիր ստորագրեց ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու մասին, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները դատապարտեցին այդ քայլը: Ֆրանսիան վերջերս հայտարարել է Հայաստանի կողմից 3 GM-200 ռադարների և «Mistral» ՀՕՊ համակարգի գնման մասին, ինչը չի առաջացրել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների բողոքը։ Ինչո՞ւ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն չեն դատապարտել Ֆրանսիայի որոշումը: Հայաստանը ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ է, որը Ռուսաստանը ստեղծել է 1990-ականների սկզբին՝ որպես ՆԱՏՕ-ին հակակշիռ։ Հայաստանի ՀՕՊ համակարգում ռուսներ են՝ քիչ թվով հայերի հետ:

Ֆրանսիան խոստացել է հրահանգիչներ և խորհրդատուներ ուղարկել GM-200 և «Mistral» ՀՕՊ համակարգերի տեղադրման և շահագործման համար: Փաստացի ֆրանսիացիները բառացիորեն ռուս զինվորականների հետ միասին կաշխատեն Հայաստանի հակաօդային պաշտպանության վրա։ Նշենք, որ չնայած Ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանի պասիվության վերաբերյալ վերջին քննադատությանը, Հայաստանը մտադիր չէ դադարեցնել իր խոր ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ։ ԱՄՆ-ի և Եվրոպայի երկակի ստանդարտները քրիստոնյա Հայաստանի ռոմանտիկ ընկալման արդյունք են, քանի որ այդ տարածաշրջանում գերակշռում են ավելի մեծ հարևաններ Թուրքիան և Ադրբեջանը, որոնց հետ հայերը պատմական հակասություններ են ունեցել: Այդտեղից էլ լավատեսությունը, որը կապված է արևմտյան մամուլում Հայաստանի՝ Ռուսաստանից դեպի Եվրոպա վերակողմնորոշվելու մասին հրապարակումների հետ։

ԱՄՆ-ն և Եվրոպան, անշուշտ, պետք է ողջունեն Հայաստանի վերակողմնորոշումը Եվրասիայից դեպի Եվրոպա, բայց պետք է էյֆորիայի վաղ չափաբաժինները մի կողմ թողնել, դա ավելի դժվար կլինի, քան ներկայացնում է մեկնաբանների ու քաղաքական գործիչների մեծ մասը: Հայաստանը նախ պետք է ապացուցի իր հավատարմությունը եվրաինտեգրմանը՝ դադարեցնելով Ռուսաստանին օգնել խուսափելու արևմտյան պատժամիջոցներից: Ի դեպ, դրան մասնակցում է նաև Վրաստանը։ Հայաստանի վերակողմնորոշումը կողջունեն Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանի ընդդիմությունը։ Այնուամենայնիվ, արևմտյան քաղաքականություն մշակողները պետք է գիտակցեն, որ Հայաստանի վերակողմնորոշումը Փաշինյանից կպահանջի հսկայական քաղաքական կամք՝ դիմակայելու ռուսամետ և իրանամետ ընդդիմությանը: Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները՝ Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, տարբեր արտաքին քաղաքականություններ են վարում։ Ադրբեջանը վարում է ոչ դաշնակցային և բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ պահպանելով լավ հարաբերություններ Ռուսաստանի և Արևմուտքի հետ։

Բացի դա, Իսրայելը Ադրբեջանի հետ ռազմական գործընկերություն ունի, որը տասը տարով ավելի հին է, քան Թուրքիայինը: Վրաստանը վարում է արևմտամետ արտաքին քաղաքականություն՝ ձգտելով անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, բայց 2012 թվականից խորհրդարանական ընտրություններում օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանքի» հաղթանակից հետո Վրաստանը նսեմացնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու կարևորությունը։ Իսկ Հայաստանը լիովին ինտեգրված է Եվրասիայում Ռուսաստանի ղեկավարած կառույցներին։ Հայաստանը երբեք չի հայտարարել ՆԱՏՕ-ին և ԵՄին անդամակցելու իր ցանկության մասին, քանի որ Ռուսաստանի գլխավորած այլընտրանքների՝ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ է։ 2013 թվականին Հայաստանը պետք է ստորագրեր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, սակայն Ռուսաստանի ճնշման տակ հրաժարվեց դրանից և միացավ Վլադիմիր Պուտինի այլընտրանքային նախագծին՝ ԵԱՏՄ-ին: Մինչ Փաշինյանի իշխանության գալը՝ 2018 թվականի հեղափոխությունը, ռուսամետ «ղարաբաղյան կլանն» էր իշխում երկրում։ Պուտինը միշտ էլ կասկածամտորեն է վերաբերվել գունավոր հեղափոխություններին՝ հավատալով, որ դրանք իրական ժողովրդական ընդվզումներ չեն, այլ դավադրություններ, որոնք կազմակերպվում են Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ:

Ուստի, զարմանալի չէ, որ Պուտինը միշտ էլ կասկածանքով է վերաբերվել Փաշինյանին։ Փաշինյանի մանևրելու ազատությունը հնարավոր է դարձել այն պատճառով, որ Ռուսաստանը հայտնվել է Ուկրաինայում լայնածավալ պատերազմի մեջ։ Նախկին խորհրդային հանրապետություններից միայն Բելառուսն է հավատարիմ մնացել Ռուսաստանին ՄԱԿ-ում Ղրիմի օկուպացիայի և ուկրաինական պատերազմի վերաբերյալ քվեարկության ժամանակ։ Եվրասիան վերահսկելու Ռուսաստանի հնարավորությունը զգալիորեն կրճատվել է Ուկրաինայի պատերազմի պատճառով։ Իհարկե, Ռուսաստանի դիմադրությունը Հայաստանի աշխարհաքաղաքական վերակողմնորոշմանն ավելի թույլ կլինի, քանի որ նա ճահճացել է Ուկրաինայի պատերազմում։ Սակայն թուլացած Ռուսաստանը կշարունակի խոչընդոտել Հայաստանի առաջխաղացմանը դեպի Եվրոպա։ Իսկապես, թեև Փաշինյանը քննադատել է ՀԱՊԿ-ին անգործության համար, բայց չի սպառնացել կառույցից դուրս գալ։

Ռուսաստանը ռազմակայաններ ունի Գյումրիում և Երևանում: Դրանց փակումը շատ հայերի շրջանում ժողովրդականություն չի վայելում Թուրքիայի և Ադրբեջանի միջև ընկած երկրի աշխարհագրական դիրքի պատճառով: Բացի դա, դժվար թե Պուտինը համաձայնի դրանց փակմանը, ինչը կդիտարկվի որպես ապտակ Ռուսաստանի մեծ տերության կարգավիճակին: Ֆրանսիան շտապել է, նա պետք է Հայաստանին վաճառեր սպառազինություն նրա՝ Ռուսաստանի ուղեծրից դուրս գալուց հետո։ Փաշինյանի կողմից Հայաստանի վերակողմնորոշումը Եվրասիայից դեպի Եվրոպա պետք է ողջունվի ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից, թեև դա շատ դժվար է լինելու։ Հայաստանի համար առաջին քայլը պետք է լինի դադարեցնել Ռուսաստանին օգնելը՝ խուսափել պատժամիջոցներից։ Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո երկրորդ քայլը պետք է լինի Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցությունը Ռուսաստանի և Իրանի միջամտությունները Հարավային Կովկասում արգելափակելու նպատակով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Почему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детей