Ինչպե՞ս սենդվիչի տոպրակը փրկեց այս նորածնի կյանքը. պատմություն, որը կստիպի Ձեզ փշաքաղվել (ֆոտո)
ФОТО
Blog.1in.am-ը գրում է.
Դուք կապշեք, երբ իմանաք, որ բժիշկները Պիքսի անունով վաղաժամ ծնված փոքրիկին սենդվիչի տոպրակի մեջ դրեցին ինտենսիվ խնամքի ուղարկելուց առաջ։ Նրանք այդպես վարվեցին, քանի որ փոքրիկի աճը դադարել էր մոր արգանդում արդեն 20 շաբաթականում, իսկ պատճառը պորտալարի և ընկերքի անբավարար աշխատանքն էր։ Նա մոր ձեռքի ափից էլ ավելի փոքր էր, երբ ծնվեց։ Ծնունդից հետո 0.5 գրամ կշռող երեխայի քաշը նվազեց 0.45գ-ի, և բժիշկները վախենում էին, որ նա չի ապրի։
Եթե Ձեզ մոտ հարց է առաջանում այն մասին, թե ինչպես կարող էր սենդվիչի տոպրակը փրկել երեխայի կյանքը, ասենք. երեխաները բարակ մաշկ ունեն, ինչը նշանակում է, որ ջուրն արագ է գոլորշիանում, այնպես որ՝ ծածկոցով ծածկելուց առաջ երեխային դրա մեջ դնելը նրան ավելի տաք կարող է պահել։
Եկեք տեսնենք, թե ինչպես հաջողվեց բժիշկներին փրկել Պիքսիի կյանքը զարմանալի եղանակով.
Ծանոթացեք Շարոն Գրանտի դստեր՝ Պիքսիի հետ, ով ծնվել է Անգլիայի Դերիֆորդ հիվանդանոցում։

Փոքրիկը լույս աշխարհ եկավ կեսարյան հատումով ընդամենը 28 շաբաթականում։ Երեխան դադարել էր աճել մոր արգանդում 20 շաբաթականի հասնելուց հետո, քանի որ նրա մայրիկի ընկերքն ու պորտալարը բավարար չէին աշխատում։
Նրա մարմնի ջերմաստիճանը հաստատուն պահելու համար բժիշկները նրան դրեցին «Tesco»-ի սենդվիչի տոպրակի մեջ։
Ծնվելուց հետո փոքրիկը քաշ կորցրեց, և բժիշկները վախենում էին նրա կյանքի համար։ Այսպիսով, նրանք մտածեցին այս հնարքի մասին՝ նրա մարմնի ջերմաստիճանը պահպանելու համար։

Բժիշկներն այսպես վարվեցին, երբ երեխան սկսեց նորից կորցնել քաշը։

Ի հեճուկս այս ամենին՝ 5 ամսական փոքրիկ Պիքսին հաղթահարեց բոլոր խնդիրներն ու կոտրեց բոլոր կարծրատիպերը։
Այժմ նա 3.4 կգ է կշռում, թեպետ ավելի փոքր է իր հասակակիցների համեմատությամբ։
Գրանտն ուրախ է՝ իր փոքրիկի աճն ու զարգացումը տեսնելով և համոզված է, որ Պիքսին ուժեղ է մեծանալու։


Չափազանց փոքրիկ նորածիններին պլաստիկով փաթաթելը պաշտպանում է նրանց անմիջապես լույս աշխարհ գալուց հետո առաջացող ջրազրկումից։ Ծննդաբերական բաժանմունքն օգտագործում է մաքուր, համապատասխան չափերի պլաստիկ տոպրակներ, որոնք պարտադիր չէ՝ ստերիլիզացված լինեն։ Պլաստիկ տոպրակը, գլխարկն ու սրբիչը, որոնք օգտագործվում են նորածինների վերակենդանացման նպատակով, մաքուր են, հիգիենիկ, սակայն ոչ ստերիլիզացված։




















































