Երբեմն «30 արծաթը» սեփական հերոսական անցյալից կարող է զորեղ գտնվել. Շարմազանով
БЛОГԵրբ մեկի քայլերը քննադատում ես,հայտնվում են մարդիկ ու ասում ՝ հերոսի կոչում ունեցող «կոմանդույուշիին» ինչու՞ ես քննադատում։
Պատմական օրինակներով փորձեմ բացատրել…
Գեներալ Վլասովն էլ Մոսկվայի ճակատամարտի հերոս էր ու Ստալինի սիրելի զորավարներից մեկը,բայց վերջում դարձավ դավաճան,Հիտլերի կողմնակիցն ու ԽՍՀՄ դեմ պայքարի գլխավոր քարոզչական «զենքերից» մեկը։
Մեր իրականության մեջ էլ կա ցայտուն դեպք,երբ ժամանակին Արցախի հերոսի կոչման արժանացած «կոմանդույուշին» տասնամյակներ անց դառնում է Արցախն Ադրբեջանի կազմում լինելու կամ ինտեգրացիայի կողմնակից։
Ասածս ի՞նչ է։
Այո,մարդ կարող է մի փուլում իրեն քաջաբար դրսեւորել ու արժանանալ հերոսի կոչման,բայց հետագա իր գործողություններով հենց ինքը տրորի ու անցնի իր հերոսական անցյալի վրայով։
Հերոսի կոչում ունենալը դա Սուրբ լինել չի նշանակում։
Առաջինը հենց հերոսի կոչման արժանացածը պետք է հարգի ու փայփայի իր հերոս կոչումը։
Բայց երբ ինքն է իր կամքով ստանձնում այլոց ձեռքերում «գործիք» կամ կապիտուլյանտների քարոզչական «զենք»լինելու գործառույթ,դրա հերոսն էլ ո՞րն է։
Հուդան էլ մինչեւ Հիսուսին մատնելը գաղափարի հերոս էր,ընտրված 12 առաքյալներից մեկն էր,նույնիսկ խորհրդավոր ընտրիքին մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողքն էր նստած,բայց ի՞նչ արեց հետո…30 արծաթով մատնեց։
Վերջն է կարեւոր…
1
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
2
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
3
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
4
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
5
Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»



