Արտակարգ դեպք «Աֆրոդիտե» դիսկո-ակումբում. 4 երիտասարդներ ծայրահեղ ծանր վիճակում՝ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոցներ (տեսանյութ)
ВИДЕОShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունվարի 14-ին, ժամը 02:30-ի սահմաններում, սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի Վշտունու փողոցի բնակիչ, 30-ամյա Միհրան Մարտիրոսյանը, Երևան քաղաքի Ռուստումյան փողոցի բնակիչ, 30-ամյա Ռաֆայել Գասպարյանը, իսկ թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել Երևան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 31-ամյա Էրիկ Հայրապետյանն ու Երևան քաղաքի Սարի թաղի բնակիչ, 36-ամյա Արման Մարգարյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցներ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ: Հիվանդանոցներ են են այցելել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ:
Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ երիտասարդներն ի վիճակի չեն դեպքի վերաբերյալ մանրամասներ հայտնել, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում:
Շարունակությունը՝ այստեղ







