Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ձկնորսների հագուստը՝ նորաձևության հավաքածուներում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հողմապաշտպան թիկնոցը («վետրովկա») բարակ, հողմակայուն նյութից պատրաստված վերնազգեստ է, որը ոչ միայն պահպանում է մարմնի ջերմությունը, այլ նաև թույլ է տալիս մարմնին շնչել: Զգեստապահարանի այդ տարրը միշտ չէ, որ այնպիսին է եղել, ինչպիսին հիմա մենք տեսնում ենք: Հողմապաշտպան թիկնոցի պատմությունը սկսվել է 19-րդ դարի սկզբին։ Այն ժամանակ ծովագնացությունն ու ձկնորսությունը շատ զարգացած էին, սուր էր դրված նավաստիների առողջության պահպանման հարցը։ Ծովի սառը ալիքների ու քամու պատճառով խոնավ էր և ցուրտ, մարդիկ չէին կարողանում երկար ժամանակ մնալ նավի տախտակամածին ու աշխատել: Առագաստից անջրանցիկ բաճկոն ստեղծելու գաղափարը պատկանում է նավերի դերձակներին:

Ցավոք, հողմապաշտպան թիկնոցի առաջին ստեղծողի անունը և ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ։ Ինչևէ, մարդիկ առագաստի մնացորդներից կարել են լայն թիկնոց, որն ուներ առաձգական ժապավեններ թևերին ու գոտկատեղին, կողային գրպաններ և գլխանոց: Կտորը ներծծում էին խեժով և «ծխեցնում» կրակի վրա, ուստի այն դառնում էր շատ դիմացկուն, հողմակայուն և անջրանցիկ, բայց ձեռք էր բերում մի նշանակալի թերություն. այն ծանր էր, բացի դա, մաշկը չէր շնչում, իսկ էսթետիկ գեղեցկության մասին ընդհանրապես խոսք չկար։ Որոշ ժամանակ անց նման բաճկոններ պատրաստելու գաղափար է ի հայտ եկել նաև ցամաքում, բայց դրանց ուղղակի նպատակը, այն է՝ քամուց պաշտպանությունը, անցել է երկրորդ պլան, իսկ առաջին պլանում հայտնվել է գեղեցկությունը։ Հողմապաշտպան թիկնոց սկսել են կարել շատ նուրբ, բայց, միևնույն ժամանակ, թանկարժեք նյութից՝ մետաքսից։

Դրանք արագ են ժողովրդականություն ձեռք բերել Փարիզի հարուստ խավերի շրջանում: Բայց 1929 թվականին Եվրոպայում սկսվել է ճգնաժամ, թանկարժեք գործվածքներն այլևս հասանելի չէին, և դրանցից հագուստ կարելը չափազանց անշահավետ էր դարձել։ Այնուհետև, 1930 թվականին հանրահայտ Կոկո Շանելն է նորաձևության մեջ ներմուծել ժիլետներ, «ծովային» ծալքավոր տաբատներ և, իհարկե, հողմապաշտպան թիկնոցներ, որոնք շատ էին հիշեցնում նավաստիների կրածները, բայց միայն կտրվածքով և ոճով։ Շուտով Ֆրանսիայի փողոցներում հայտնվել են սպիտակ հողմապաշտպաններով կանայք։ Ճգնաժամից հետո զգալի թռիչք է նկատվել այդ թիկնոցների պատմության մեջ: Դա պայմանավորված էր նրանով, որ եվրոպացիներին առաջին անգամ թույլատրվել էր տարեկան վճարովի արձակուրդ՝ ութ օր, որը նրանք փորձում էին անցկացնել ծովի ափին կամ ակտիվ հանգստանալով։

Միաժամանակ սկսել են բացվել զբոսաշրջության, ձկնորսության և հանգստի զգալի թվով խանութներ։ Հողմապաշտպանը դարձել է հանրաճանաչ ապրանք: Դրանք սկսել են կարել պարաշյուտի մետաքսից։ Նյութը շատերի ճաշակով էր, և ամենակարևորը, այն շատ դիմացկուն էր և թեթև, վառ գույները եռանդ էին հաղորդում հանգստացողների զգեստապահարանին, իսկ հանգստի որոշ ձևերի համար, օրինակ՝ ժայռամագլցման, այն կենսական նշանակություն ուներ: Ժամանակակից տեսքով հողմապաշտպան թիկնոցը հայտնվել է միայն 1965 թվականին, և այն ստեղծվել է դիզայներ ԼեոնԿլոդ Դյուամելի կողմից։ Դա սենսացիա էր դարձել այն պատճառով, որ կշռում էր ընդամենը 40 գրամ, ինչը, օրինակ՝ կարևոր դեր էր խաղում մարզիկների համար։ Մեկ այլ դիզայներ՝ Ջեֆ Հոլիսթերը, Nike-ի համար է մշակել հողմապաշտպան, որը մարզիկները առաջին անգամ կրել են 1980 թվականի Օլիմպիական խաղերից առաջ՝ որակավորման մրցավազքերի ժամանակ: Մեր օրերում հողմապաշտպան թիկնոցները պատրաստվում են տարբեր նյութերից, գույների լայն տեսականիով, սակայն ոճը գրեթե անփոփոխ է:

Այժմ ամենատարածված գործվածքներն են պոլիէսթերը, նեյլոնը, բամբակը և թավիշը: Նշենք, որ վերջին երկուսը պաշտպանում են քամուց ու ցրտից, բայց ոչ անձրևից։ Զգեստապահարանի այդ տարրի ֆունկցիոնալությունը նույնպես մեծացել է։ Այժմ դրանք ունեն կլիմայի կառավարման ֆունկցիա, ներկառուցված ականջակալներ, լապտերներ, ներկառուցված արևային մարտկոցով աշխատող բջջային հեռախոսների լիցքավորիչներ և այլն։ Համապատասխանաբար, գների շրջանակը ևս բավականին լայն է՝ սկսած շատ բյուջետային տարբերակներից մինչև շքեղ դիզայներական թիկնոցներ, քանի որ գրեթե յուրաքանչյուր իրեն հարգող նորաձևության դիզայներ այն ներառում է իր հավաքածուի մեջ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколения