Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Բեմում մարմնավորած երկու կերպարներից մեկը Հայաստանն է ,մյուսը Սփյուռքը․ Արման Նավասարդյան

ОБЩЕСТВО

Մոսկվայի «Գավիթ» հայկական թատրոնի բեմում հերթական անգամ «Մեկը երկուսի համար» ներկայացումն էր : Ներկայացման գլխավոր հերոսին մարմնավորած Արման Նավասարդյանը հստակ չի հիշում ,թե թվով որերորդն է, բայց հիշում է,որ ներկայացումն առաջին անգամ Մոսկվայում ներկայացրել են 2021 թվականի դեկտեմբերին :

-Ամեն անգամ տարբեր զգացողություններ եմ ունենում , այս ամիս երեք ներկայացում ենք խաղացել ,երեկվա ներկայացումն ուրիշ էր նախորդ և հաջորդ օրվանից, հանդիսատեսը ջերմ է,այսօր անգամ շատ ջերմ , -մեր հետ զրույցում ասում է Արման Նավասարդյանը :

Ներկայացման հիմքում օտարության մեջ երկու հայի հանդիպումն է,ոչ սովորական պայմաններում ՝ հիվանդանոցում : Երկու ճակատագիր , մեկը արմատներով հայրենի հողում խրված , մյուսը թվացյալ օտարացած: Արմատները հայրենի հողով սնող ռամիկ մարդը իր փիլիսոփայությունը առել է կյանքից , հարազատներից . փիլիսոփայության հիմքում դնելով ամենաբարձր արժեքը՝ ընտանիքը , որի ամեն անդամի հոգսը ընտանիքի հայրը համարում է իր լուծելու խնդիրը : Ներկայացման չերևացող կերպարն է գյուղացու կինը ՝ Անուշը : Այստեղ է,որ ներկայացման մեջ ընդգծվում է հայ կնոջ դերը ընտանիքում և հայ տղամարդու կողմից կնոջ կարևորելը .20 տարի օտարության մեջ դեգերող տղամարդը վստահ է,որ ընտանիքի կինը լրացնում է իր բացակայությունն ու պատվով է պահում ընտնաիքի անունը :

Զուգահեռ իրականության մեջ մյուս հայն է պառկած ,ով երեք անհաջող ամուսնություն է ունեցել այլազգիների հետ , և ով ներքին նախանձով է նայում սովորական կենցաղով ապրող այս ընտանիքին:

Արյան կանչով և հայրենակցի էներգիայով օտարացած հայը ուզում է վերադառնալ արմատներին ... ուշ է սակայն :

Երկու հայ մեկտեղված երգում են.

Թռչեի մտքով տուն , ուր իմ մայրն է արթուն...

Բեմից անդին հանդիսատեսի շարքերում լսելի են ձայնակցողները , այդ պահին ամեն մեկը մտքով իր հայրենի տուն թռչելով ...

Արման Նավասարդյանը ներկայացման ավարտին չի կարողանում զսպել հուզմունքը , հուզմունքը չի զսպում նաև դահլիճը, և թվում է վերջաբանի լռության մեջ բեմն ու հանդիսատեսը միաձուլվել են հայրենի կարոտի և օտարության մեջ խտացած ողբերգության տեսքով :

-Ո՞րն է ներկայացման տողատակը ,- հարցնում ենք ներկայացման ավարտից հետո Արմանին :

- Ես շատ եմ կարևորում այս ներկայացումը իմ կյանքում : Ինչքան էլ ապրեմ, հետո հետադարձ հայացք նետելուց սա այն եզակի գործերից մեկն է լինելու , որ կհամարեմ նվաճում , որովհետև այս ներկայացումը մեծ բովանդակություն ունի :

-Ի՞նչ կտանի այսօր իր հետ հանդիսատեսը :

-Ես ուզում եմ,որ հանդիսատեսը .... – ընդհատում է խոսք, ծխախոտի երկար ծուխ ձգում երկինք ու շարունակում .- այ տեսեք, շատ են լինում դեպքեր ,որ հանդիսատեսը ներկայացումից հետո գալիս գրկում և ասում է ,որ ուզում է վերադառնալ հայրենիք ,մենք էլ չենք կարողանում դիմանալ, իսկ ներկայացումից հետո ավելի է մեծանում հայրենիք վերադառնալու ցանկությունը : Երանի այդպես լիներ , երանի ներկայացումը լիներ պատճառ ,որ որոշում կայացնեին ետվերադարձի: Բայց ցավոք սրտի քաղաքը մեծ է , գնում են ձուլվում քաղաքի եռուզեռին ու Մոսկվան կլանում է նրանց: Բայց այս ներկայացումը փրփրուր չէ,որ շուտ անցնի , այն հանդիսատեսի ներսում անպայման նստվածք է տալիս:

Պատահական չէ,որ բեմում երկու հոգի են ՝մեկը խորհրդանշում է Հայաստանը ,մեկը սփյուռքը : Վստահ եմ ,մենք տանը նստած չենք մտածում նման բաների մասին ,ինչի մասին խորհելու են ներկայացումից հետո :

Պանդուխտի ողբերգություն կա ներկայացման մեջ , որն ամեն մեկը ներկայացման այդ երկու ժամերի ընթացքում ինքն իր մեջ դարձյալ լաց եղավ :

Դեպի տուն ճանապարհը անպայման կիսատ մնաց ,ինչպես ներկայացման հերոսն ասեց, քանզի կիսատ կռիվներ կան ,որոնք ավարտին կհասնի միայն հայ ազգի տուն վերադարձով :

Նյութը ` Արմինե Մելքոնյանի

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»