Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հադրութը և ամերիկյան Բրբանքը դարձել են բարեկամ քաղաքներ. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ուսանողների միջազգային օր, Անիմացիայի միջազգային օր, Չեխիա և Սլովակիա՝ Չեխոսլովակիայի հիմնադրման օր, Հունաստան՝ Օխի օր, Կիպրոս՝ Հունական սփյուռքի օր, Ուկրաինա՝ Ֆաշիստական օկուպացիայից ազատագրման օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1270 - վախճանվել է Կիլիկիայի հայոց թագավոր Հեթում Ա-ն։

1817 – ծնվել է բանասեր և լեզվաբան Ղևոնդ Հովնանյանը։

1857 – ծնվել է նկարիչ, գրող և հասարակական գործիչ Գևորգ Բաշինջաղյանը։

1887 –ծնվել է դաշնակահարուհի Թագուհի Շահնազարյանը։

1908 - լույս է տեսել Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի առաջին համարը 15 հազար տպաքանակով, այն չի ունեցել կուսակցական ուղղվածություն և իր շուրջն է հավաքել ժամանակի ամենահեղինակավոր հայ մտավորականներին:

1920- Հայ-թուրքական պատերազմի ժամանակ թուրքական բանակը վերսկսել է ընդհանուր հարձակումը և իր վերահսկողության տակ է վերցրել Արդահան նահանգի հարավային հատվածը։

1938 – ծնվել է խորհրդահայ երգչուհի Կարինե Լիսիցյանը։

1950 – ծնվել է բժիշկ, մոլեկուլային կենսաբան Վեհարի Սաքանյանը։

1959 – ծնվել է նկարչուհի Նունե Աղբալ յանը։

1963 - վախճանվել է բանասեր և պատմաբան Ներսես Ակինյանը։

1967 - Երևանում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում, տեղի է ունեցել 1915 թվականի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը:

1974 - շահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը:

1989 - Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարել է Արցախում իր իսկ ստեղծած «Վոլսկու կոմիտեն»:

1993 - Ղարաբաղյան հակամարտության ժամանակ հայկական ստորաբաժանումները տանկային գումարտակի օժանդակությամբ գրոհել և գրավել են Մինջևան երկաթուղային կայարանը։

1999 - Հայաստանի Ազգային ժողովում իրականացված ահաբեկչական գործողությունն ավարտվել է, լուսադեմին ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո գերեվարվածները ազատ են արձակվել։

2004 - «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Հայագրոֆորում» առաջին միջազգային համաժողովը:

2011- Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ այդ մասին հայտարարելով Ֆեյսբուքի իր էջում:

2014 - Հադրութը (Արցախ) և Բրբանքը (ԱՄՆ) դարձել են բարեկամ քաղաքներ։

2019 - Խորհրդարանի նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանին, որը կալանավորվել է։

ԱՇԽԱՐՀ

312 - տեղի է ունեցել Մուլվինյան կամրջի ճակատամարտը Մակսեցիայի և Կոնստանտինի բանակների միջև, որի արդյունքում հաղթանակ տոնած Կոնստանտինը դարձել է Հռոմի կայսր, իսկ վիրավորում ստացած Մակսեցիան վախճանվել է հաջորդ օրը։

1237 - եղել է առաջին հիշատակությունը Բեռլինի մասին. այդ օրը համարվում է Բեռլինի ծննդյան օրը։

1420 – Չինաստանում Մին դինաստիան Արգելված քաղաքի շինարարության ավարտից հետո Պեկինը հայտարարել է երկրի մայրաքաղաքը:

1469 - ծնվել է հոլանդացի փիլիսոփա, մարդասեր, Վերածննդի դարաշրջանի խոշորագույն գիտնական Էրազմ Ռոտերդամցին։

1492 - Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերել է Կուբան։

1707 - Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհ է դարձել 5 հազար մարդ։

1860 - ծնվել է մարտարվեստի ճապոնացի վարպետ, ձյուդոյի ստեղծող Ձիգորո Կանոն։

1886 – Նյու Յորքում տեղի է ունեցել Ազատության արձանի հանդիսավոր բացումը:

1892 - կայացել է շարժանկարի առաջին հանրային ցուցադրությունը։

1900 - Ֆրանսիայի մայրաքաղաքում փակվել են Երկրորդ Օլիմպիական խաղերը։

1903 – ծնվել է անգլիացի գրող, գրաքննադատ և լրագրող Իվլին Վոնը։

1914 – ծնվել է անգլիացի կենսաքիմիկոս Ռիչարդ Լորենս Միլինգթոնը։

1914 - ծնվել է ամերիկացի վիրուսոլոգ, պոլիոմիելիտի պատվաստանյութի ստեղծող Ջոնաս Սոլկը։

1914 - «Կոդակ» ընկերությունը հայտարարել է, որ սկսել է աշխատել գունավոր լուսանկարչության տեխնոլոգիայի ստեղծման ուղղությամբ։

1918 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Չեխոսլովակիան հայտարարել է Ավստրա-Հունգարիայից անկախանալու մասին, որով իսկ փլուզվել է ԱվստրոՀունգարական Կայսրությունը։

1933 – ծնվել է բրազիլացի նշանավոր ֆուտբոլիստ Գարինչան:

1940 - Հունաստանը պաշտոնապես մտել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, այդ օրը Հունաստանում նշվում է որպես Օխիի օր։

1955 – ծնվել է ամերիկացի գործարար Բիլ Գեյթսը։

1956 – ծնվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

1962 - Կարիբյան ճգնաժամի ժամանակ ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը հայտարարել է Կուբայից խորհրդային հրթիռների դուրսբերման մասին։

1967 – ծնվել է ամերիկացի դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը։

1969 - վախճանվել է ռուս խորհրդային բանաստեղծ Կորնեյ Չուկովսկին։

1995 – Բաքվի մետրոպոլիտենում տեղի է ունեցել մեծ հրդեհ, որի հետևանքով զոհվել է 289, վիրավորվել՝ մոտ 300 մարդ։

2011 -Մոսկվայում 6 տարվա վերակառուցումից և հիմնանորոգումից հետո վերաբացվել է Մեծ Թատրոնը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»