Ереван, 21.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Իսրայելը սրում է Ուրսուլա դեր Լայենի և Շառլ Միշելի միջև թշնամությունը

АНАЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ձախողումների շարքը բացահայտում է Եվրամիության ներքին լարվածությունը և ստվեր գցում նրա աշխարհաքաղաքական հավակնությունների վրա: ԵՄ երկու ամենաբարձրաստիճան պաշտոնյաները անցյալ շաբաթ գնացին Սպիտակ տուն՝ ցույց տալու նախագահ Ջո Բայդենի հետ միասնություն և վերադարձան հուշանվերային լուսանկարով, այն բանից հետո, երբ նրանց միջև վիճաբանությունը խլել է ուշադրության մեծ մասը, հաղորդում է Bloomberg-ը:

«Մերձավոր Արևելքում նոր պատերազմն ավելի ու ավելի լուրջ փորձություն է դառնում (որը սկզբում ձախողեցին ԵՄ պաշտոնյաները), քանի որ նրանք հակասական հայտարարություններով էին հանդես եկել:

Դրան գումարվում է վերեւներում պառակտումը, որը դիվանագետներն ու պաշտոնյաները որակել են որպես ամոթալի: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև հակամարտությունը խաթարում է միության արդյունավետությունը, արի հետեւանքով ԵՄ-ն տատանվում է այն պահին, երբ նրան անհրաժեշտ է վստահելի ճակատ ներկայացնել հակամարտությունների հետ կապված հարցերի աճող ցանկում՝ սկսած Ուկրաինայում և Իսրայելում պատերազմներով, վերջացրած Չինստանի հետ առեւտրով:

Դա ակնհայտ դաևրձավ ԱՄՆ-ում, որտեղ երկու առաջնորդները առանձին հանդիպումներ ունեցան Բայդենի հետ։ Վեճը շարունակվել է տանը, որտեղ Եվրահանձնաժողովի նախագահը այս շաբաթ անցկացնում է խոշոր միջազգային գագաթնաժողով, որին ֆոն դեր Լայենը չի հրավիրել իր գործընկերոջը, ըստ Շառլ Միշելի խոսնակի:

ԵՄ կանոնների համաձայն՝ անդամ երկրներն են, որոնք համատեղ որոշում են դաշինքի արտաքին քաղաքականության ընթացքը։ Այն ժամանակ, երբ Չինաստանն ու ԱՄՆ-ն ավելի հաստատակամ են դառնում իրենց տնտեսական շահերը պաշտպանելու հարցում, հենց այս ոլորտում է, որ ֆոն դեր Լայենը որոշել է ավելի մեծ ազդեցություն ձեռք բերել։

2019 թվականին իր հնգամյա ժամկետը սկսելուց առաջ նա հայտարարել էր, որ աշխարհաքաղաքական հանձնաժողով է ունենալու։ Այնուամենայնիվ, նրա հաստատակամությունը հաճախ հիասթափեցնում է գործընկերներին, որոնք հանկարծակիի են գալիս քաղաքական կարևոր որոշումներից:

Հանձնաժողովի նախագահի դաշնակիցներն ասում են, որ նրա ոճը ոչ միայն շփոթեցնող է, այլև օգնել է նրան անել ավելին, քան իր նախորդներից որևէ մեկը՝ ԵՄ-ին աշխարհաքաղաքական կշիռ հաղորդելու համար: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ միասին նա դարձել է դաշինքի դեմքը, ասել է եվրոպացի դիվանագետներից մեկը՝ նշելով, որ ԵՄ պաշտոնյայի համար նման բարձր վարկանիշն աննախադեպ էր:

Սակայն նրա լիազորությունները, հնարավոր է, փակուղի են մտել Իսրայելում, ասում են դեսպաններն ու պաշտոնյաները:

Երբ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը հարձակվեց Իսրայելի վրա,  ֆոն դեր Լայենը արագ գործեց։ Նա հայտարարեց ԵՄ-ի լիակատար աջակցությունը և դատապարտեց ՀԱՄԱՍ-ի հարձակումը։ Միակ խնդիրն այն էր, որ ԵՄ-ն արդեն մշակել էր միասնական դիրքորոշում, որը համակարգում էր դաշինքի գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը։

Ֆոն դեր Լայենի գործողությունները հակասությունների հանգեցրին իր գործընկերների հետ եւ ըստ պրոտոկոլի, եւ ըստ էության, քանի որ անդամ շատ երկրներ մասնավորաբար նրան մեղադրում են Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը պատշաճ կերպով չհիշատակելու մեջ, ինչին Խորհուրդը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի:

Կուլիսներում եվրոպացի դիվանագետները հիմնականում միասնական էին ֆոն դեր Լայենի նկատմամբ իրենց անհամաձայնության մեջ, և մի քանի պաշտոնյաներ ստիպված էին կարգի բերել հարաբերությունները Իսրայելի տարածաշրջանային հարևանների հետ այն բանից հետո, երբ Լայենը ավելի ուշ այցելել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին:

Ֆոն դեր Լայենի այցից հետո ԵՄ անդամ երկրները հայտարարություն են տարածել՝ հստակեցնելու իրենց դիրքորոշումը արաբական աշխարհին և համաշխարհային հարավին, և հրավիրվել է Եվրոպական խորհրդի արտակարգ նիստ։ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ գագաթնաժողովը կոչված է արագ վերականգնելու ԵՄ-ի նախնական արձագանքից առաջացած վնասը արաբական երկրներում առաջացած հակազդեցությունից հետո:

Այս խառնաշփոթը արտացոլում էր անդամ երկրների դիրքորոշումների իրական տարբերությունները. Գերմանիան պատմական պատճառներ ունի աջակցելու Իսրայելին, և կանցլեր Օլաֆ Շոլցը շտապեց այցելել Իսրայել, մինչդեռ Իսպանիան եղել է պաղեստինցիներին աջակցող ամենաուժեղ ձայներից մեկը:

Ֆոն դեր Լայենը լիովին պաշտպանում է ԵՄ դիրքորոշումը, որն արտահայտվել է հոկտեմբերի 15-ի Խորհրդի հայտարարության մեջ, ասել է  նրա խոսնակը, մինչդեռ Միշելի խոսնակն ասել է, որ նա զգալի ջանքեր է ներդրել բազմաթիվ գործընկերների հետ աշխատելու համար՝ օգնելու խուսափել տարածաշրջանային էսկալացիայից և ամրապնդել ԵՄ իմիջն ու հեղինակությունը արտասահմանում:

Ֆոն դեր Լեյենը մնում է հաջորդ տարի Եվրախորհրդարանի ընտրություններից հետո հանձնաժողովի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետը շահելու ֆավորիտը, սակայն որոշ դիվանագետներ Bloomberg-ին ասել են, որ սկսել են մտածել, թե արդյոք վերջին իրադարձությունները կազդեն նրա շանսերի վրա:

Իսրայելի դրվագը նշանավորում է ԵՄ գլխավոր գործադիր ղեկավարների քննադատության տոնայնության փոփոխություն: Թեև նախկինում քննադատությունը հիմնականում գալիս էր ԵՄ մեխանիզմներից, այժմ ֆոն դեր Լայենը վիրավորել է ԵՄ անդամ որոշ երկրների՝ համարձակվելով խոսել նրանց անունից, ասում են աղբյուրները:

Աղբյուր

Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank