Արցախի հայաթափումից ի վեր` համահայկական հումանիտար օգնությանը զուգահեռ, երաժշտարվեստի արցախյան մի խումբ Հայաստանում հանգրվանելու առաջին իսկ օրերից վերսկսել է իր գործը․ Աննա Կոստանյան
БЛОГԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արցախի հայաթափումից ի վեր` համահայկական հումանիտար օգնությանը զուգահեռ, երաժշտարվեստի արցախյան մի խումբ Հայաստանում հանգրվանելու առաջին իսկ օրերից վերսկսել է իր գործը։
Արցախի պետական ջազ նվագախումբ ն ունի երևանյան հասցե` առայժմ երեւանյան բեմերում երաժշտությամբ ամոքելով հայկական դառը ցավն ու դեռ չսպիացած վերքերը, ու սա շնորհիվ նվագախմբի տղաների ու աղջիկների, նրանց «անհանգիստ» ղեկավարի ( Tigran Suchyan Toti ), ով մի օր ավելի չթողեց, որ երաժիշտները խորանան իրենց ցավի ու դարդերի մեջ, ուժ ու թևեր տվեց` նոր եռանդով շարունակելու իրենց սիրուն գործը, առերեսում անելով դառը իրականությանը, ստիպելով շարժվել առաջ ու աշխատել։ Աշխատանքի պտուղները երբեք չեն ուշանում, ու մեր ժողովրդին հենց էս տեսակ պրագմատիկներ են պետք, ովքեր առանց ավելորդ պաթոսի` առաջ կտանեն միասնական կարևոր գործը։
Հոլովակն ստեղծվել է Արցախի բլոկադայի պայմաններում` մի քանի ամիս առաջ։ Շնորհակալ եմ ձեզ յուրաքանչյուրիդ, որ չեք ընկրկում, չեք հուսալքվում ու որ մեզ` դեպրեսիվներիս սիրուն գործեր եք նվիրում։
1
Государственная политика должна объединять общество
2
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
3
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



