«Ապրելու երկիր» կուսակցությունը դիմելու է դատախազություն՝ Տիգրան Ավինյանի կողմից լիազորությունների գերազանցման մասով քրեական գործ հարուցելու պահանջով
ПОЛИТИКАԵրևանի ավագանու կողմից քաղաքապետի ընտրությունից հետո տեղի ունեցած քաղաքապետի երդմնակալության արարողությունն իրականացվել է օրենքի կոպիտ խախտումով, ինչի արդյունքում ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետը չի կարող ստանձնել իր լիազորությունները։
«Երևան քաղաքում տեղական ինքակառավարման մասին» օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում։ Երևանի ավագանու հոկտեմբերի 13-ի հրավիրված նիստի ժամանակ քվորում չի եղել` քանի որ երեք խմբակցությունները չեն մասնակցել նիստին։
Արդյունքում, նիստը տեղի չի ունեցել և Երևանի քաղաքապետը չի ստանձնել իր լիազորությունները։ Այս պարագայում Երևանի քաղաքապետը չի կարող հրավիրել ավագանու նիստեր, կատարել օրենքով սահմանված այլ լիազորություններ։
Նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել նաև Թալին և Սիսիան համայնքերում։ Մասնավորապես, 2022թ․ մայիսի 13-ին Կառավարությունը դադարեցրել է Թալին համայնքի ավագանու լիազորությունները՝ հիմնավորելով երդման արարողության նիստին քվորում չլինելու և հետագայում նիստեր չհրավիրելու հանգամանքը։ 2022թ․ դեկտեմբերի 29-ին Կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել Սիսիան համայնքի ավագանու լիազորությունները՝ նաև երդման արարողության նիստին քվորում չլինելու հանգամանքով։
Կոչ ենք անում, ընդդիմադիր խմբակցություններին չմասնակցել օրենքի ակնհայտ խախտումով հրավիրվող ավագանու նիստերին։
«Ապրելու երկիր» կուսակցությունը դիմելու է դատախազություն՝ Տիգրան Ավինյանի կողմից լիազորությունների գերզանցման մասով քրեական գործ հարուցելու պահանջով։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



