Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում սաստիկ բուք է
ОБЩЕСТВОՀանրապետության ամբողջ տարածքում հունվարի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ուժեղ քամիներ են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում սաստիկ բուք է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Парад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минут
4
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
5
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и Мира



