Ի՞նչ է արել Նիկոլը և իր տխրահռչակ կառավարությունը մեր հասարակության ու պետության հետ․ Արտակ Զաքարյան
БЛОГՆիկոլը երեկ փորձել է գլուխ գովելու տեղ գտնել հակակոռուպցիոն կոմիտեում, բայց ելույթից երևում էր, որ ինքն էլ է հասկանում, որ կոռուպցիայի թեմայով խոսելու տեղ առանձնապես չունի: Ինքն էլ է գիտակցում, որ հինգ ու կես տարում, այս ոլորտում ևս, բացի ձևականություններից ու մի շարք աչքակապություններից՝ շոշափելի արդյունք չկա:
Բայց սա դեռ թողնենք մի կողմ:
Ինչի՞ համար են կառավարությունները պայքարում կոռուպցիայի և հովանավորչության դեմ: Եթե հակիրճ և հիմնական գծերով ասենք`
1. որպեսզի հանրային բարիքները բաշխվեն արդար,
2. որպեսզի պետական եկամուտներով ծրագրված անհրաժեշտ միջոցներ ներգրավվի,
3. որպեսզի հանրային անվտանգությունը, տարածքնային զարգացումը և քաղաքացիների կենսապայմանների բարելավումը լինի նկատելի և բավարարված,
4. որպեսզի հանրային միջոցներն ու ռեսուրսները բախշվեն և ծախսվեն արդյունավետ, նպատակային ու առանց կորուստների:
Այս շարքը կարելի է շարունակել:
Ի՞նչ է արել Նիկոլը և իր տխրահռչակ կառավարությունը մեր հասարակության ու պետության հետ: Այո ճիշտ եք` մեծ հաշվով կործանել է:
Իշխանափոխությունից հետո մեկ առ մեկ, փաստարկված կերպով պարզ կդառնա, թե ինչպիսի միջոցներ են փոշիացրել գործող կառավարիչները և ովքեր են նրանց կոռուպցիոն առաջատարները:
Կոռուպցիան հո պոզով-պոչով չի՞ լինում:
Եթե միայն տարածքային կորուստներից չգոյացած եկամուտները, պետության սոցիալական բեռի ավելացումը, պետական պարտքի կրկնապատկումը, ահռելի ծավալի սպառազինության մսխումը վերածենք փողի` պարզ կլինի թե ինչ ծավալի ահռելի վնաս է հասցվել Հայաստանի Հանրապետությանը:
Հ.Գ.
Կոռուպցիայի բոլոր դրսևորումների դեմ պարտադիր է պայքարելը: Բայց ոչ մի կապիտուլյանտ աշխարհում չի կարողացել դա անել...
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
5
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»



