Ереван, 13.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Աշխարհի ամենաբացառիկ վայրերը. (լուսանկարներ)

ЛАЙФ

Աշխարհի ամենա-ամենա վայրերը: Շատերս այս ամենը անցել ենք դպրոցում, բայց ոչ բոլորը կմտաբերեն հարցնելու դեպքում: Adme.ru-ն ներկայացնում է աշխարհի ամենաբացառիկ վայրերը:

Ամենաշոգ վայրը

Եթե երկրի վրա կա դժոխք, ուրեմն այն գտնվում է ԱՄՆ-ում՝ Մահվան հովիտում: Ամենաշոգ օրը այստեղ եղել է 1913 թ. հուլիսի 10-ին, երբ ջերմաստիճանը հասել է 56.7 °C-ի:

Ամենացուրտ վայրը

Իսկ հիմա ցրտի մասին: Անտարկտիդայի «Արևելք» կայարանում հաստատ ապրում է Սառցե թագուհին, քանի որ այստեղ նրա համար ապահովված են բոլոր պայմանները՝ 2010 թ. օգոստոսի 10-ին օդի ջերմասիճանը այստեղ եղել է −89.2 °C:

Ամենախիտ բնակեցված քաղաքը

Դա, իհարկե, Տոկիոն է: Շանհայում այս պահի դրությամբ ապրում է ավելի քան 24 մլն մարդ:

Ամենաքիչ բնակեցված քաղաքը

Վատիկանում ապրում է...842 բնակիչ, որից միայն 600-ը ունեն քաղաքացիություն: Դրա պատճառն այն է, որ այստեղի քաղաքացիություն ստանալու համար բավական չէ այստեղ ծնվել, պետք է նաև ծառայել եկեղեցուն:

Ամենահարուստ քաղաքը

Շատ հնարավոր է, որ Տոկիոյի կենտրոնում գտնվող այս աշտարակը ոսկուց է, որովհետև այն գտնվում է աշխարհի ամենահարուստ քաղաքում:

Ամենաաղքատ քաղաքը

Աշխարհի ամենաաղքատ քաղաքը Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության մայրաքաղաքն է: Այստեղ մարդկանց մեծամասնությունը ապրում է օրական 1 ԱՄՆ դոլարով:

Ամենաբարձր կետը

5-րդ դասարանի դասագրքերում ներկայացված լեգենդար Էվերեստը երբեք չի դադարի զարմացնել մարդկանց: Նրա բարձրությունը ծովի մակարդակից 8848 մետր է:

Ամենացածր կետը

Մարիանյան իջվածքում գտնվող «Չելենջերի անհատակությունը», իրոք, անհատակ է թվում, չէ որ նրա խորությունը ծովի մակարդակից 10916 մետր է:

Ամենալուսանկարվող օբյեկտը

Սա բոլորովին էլ հայելի չէ, այլ Գուգենհայմի թանգարանը: Այն հույս է ներշնչում, որ մարդկության համար դեռևս ամեն ինչ կործանված չէ:

Ամենաթաց վայրը

Հնդկաստանում գտնվող Մաուսինրամ գյուղում չկա «անձրևների շրջան» հասկացությունը, քանի որ այստեղ կլոր տարին հորդ անձրև է գալիս: Այս վայրը ռեկորդակիր է այդ առումով:

Ամենաչոր վայրը

Դուք երևի կզարմանաք, բայց խոսքը անապատի մասին չէ: Այս վայրը գտնվում է Անտարկտիդայում: Քամու արագությունը այստեղ 320 կմ/ժ է, իսկ ձյուն կամ անձրև այստեղ չեն տեսել ավելի քան 2 մլն տարի:

Աշխարհը բաղկացած է հակադրություններից: Դրանք առավել ցայտուն երևում են այս լուսանկարներում:

Ամենաարևային վայրը

ԱՄՆ Արիզոնա նահանգի Յումա քաղաքում առանց արևային ակնոցների դժվար կլինի շրջել: Արևը այստեղ շողում է օրը 11 ժամ, իսկ անամպ երկինքը կարելի է վայելել գրեթե կլոր տարին:

Ամենաթանկ քաղաքը

Սինգապուրում «համեստ» «Toyota Prius»-ը արժի ավելի քան 7 մլն ռուբլի: Գների առումով այն գերազանցել է Տոկիոյին և Լոնդոնին:

Ամենամատչելի քաղաքը

Մումբայում ծառայությունները, ապրանքները, վարձակալության գները, տրանսպորտը շատ էժան են, բայց և նման մաքրություն որևէ այլ քաղաքում դժվար է տեսնել:

Ամենաշատակեր քաղաքը

Իհարկե, խոսքը ԱՄՆ-ի մասին է: Այստեղ օրական յուրաքանչյուր մարդ սպառում է 3770 կալորիա:

Ամենահին բնակեցված քաղաքը

Սիրիական Դամասկոսը գոյություն ունի արդեն 11 հազար տարի, բայց այն դեռևս բնակեցված է:

Ամենաերիտասարդ քաղաքը

Հարավային Սուդանի բնակիչները իրենց այս երկրի քաղաքացի են համարում 2011 թ. հուլիսի 9-ից:

Ամենահաճախվող քաղաքը

Լոնդոնը աշխարհի ամենաշատ հաճախվող քաղաքն է: Տարեկան այստեղ այցելում է 18 մլն մարդիկ:

Ամենահռչակավոր երկիրը

BBC-ի հրապարակած տվյալների համաձայն՝ աշխարհի բոլոր երկրներում դրական են արտահայտվում Գերմանիայի մասին:

Ամենա վատահամբավ երկիրը

Աշխարհի բնակիչների միայն 15 %-ն է դրական արտահայտվում Իրանի մասին: 
 

Աշխարհի ամենավտանգավոր քաղաքը

Հոնդուրասի Սան Պեդրո Սուլա քաղաքում օրական միջինը կատարվում է 3 սպանություն, իսկ թմրանյութ կամ զենք գնել կարելի է նույնքան հեշտ, ինչքան որ ատամները մաքրել:

Ամենանվտանգ քաղաքը

Տոկիոյում զբոսաշրջիկների պակաս չկա, սակայան այն պահպանում է աշխարհի ամենաանվտանգ և մաքուր քաղաքի համբավը: Զբոսաշրջիկներն էլ այստեղ համարվում են աշխարհի ամենաբարեհամբույրը:

Կոֆեինից ամենաշատ «կախվածություն» ունեցող երկիրը

Շվեդների սառնասրտության գաղտնիքը բացահայտված է: Օրական միջինում յուրաքանչյուր մարդ սպառում է 400 մգ կոֆեին: Սա մոտ 5 շիշ Red Bull է:

Ամենահեծանվային քաղաքը

Ոչ, խոսքը Ամստերդամի կամ էլ Կոպենհագենի մասին չէ, այլ Նիդերլանդներում գտնվող Գրոնինգեն քաղաքի մասին: Մարդկանց կեսը այստեղ տեղաշարժվում է հեծանիվով:

Ամենաէներգախնայող երկիրը

Ռեյկվիկում չեն անհանգստանում էլեկտրաէներգիայի գներից, քանի որ այն այստեղ ստացվում է թերմալ աղբյուրներից:

Ամենակատվասեր երկիրը

Չապոնիայում աշխարհում ամենաշատ թվով կատուների համար նախատեսված սրճարաններ կան, ինչպես նաև երկու «կատվային» կղզի, որոնք ուղղակիորեն լցված են կատուներով:

Ամենաշնասեր երկիրը

Ֆրանսիայում ամենաշատն են սիրում շներին: Այստեղ շան հետ կարելի է մտնել գրեթե ցանկացած տարածք, որտեղ չեն մոռանա Ձեր շանը ջուր հյուրասիրել:

Սեռապես «ամենաբավարարված» երկիրը

Շվեյցարիայում սեռական դաստիարակությունը սկսվում է մանկապարտեզից: Հաշվի առնելով այն, որ մարդկանց մեծամասնությունը հրաշալի է գնահատում իրենց սեռական կյանքը, ինչպես նաև դրական է վերաբերվում պոռնոարտադրությանն ու մարմնավաճառությանը, ապա այս երկիրը առաջատար է սեռապես բավարարված բնակիչներ ունեցողների շրջանում:

Սեռապես «ամենաչբավարարված» երկիրը

Ճապոնիայում բնակչության միայն 15%-ն է գոհ իր սեռական կյանքից:

Երկարակյացների պետությունը

Մոնակոյում ապրում են երկար և «ճաշակով»: Տղամարդիկ այստեղ միջինում ապրում են մինչև 85, իսկ կանայք՝ 89 տարեկան:

Ամենակարճ կյանք ունեցողների երկիրը

Սիերա Լիոնեում մարդիկ դժվարությամբ են ապրում մինչև 48 տարեկան:

Համասեռամոլներին «ամենահանդուրժող» երկիրը

Իսպանիայում բնակչության 90 %-ը դեմ չէ համասեռամոլությանը:

Համասեռամոլների նկատմամբ «ամենաանհանդուրժող» երկիրը

Նիգերիայի արքեպիսկոպոսը կողմ է արտահայտվել համասեռամոլության դեմ օրինագծին: Այդ պատճառով էլ նման մարդիկ այստեղ ոչ միայն բարոյական նորմերին, այլև օրենքին դեմ են համարվում:

Ամենասեքսուալ երկիրը

Սա կարող է սուբյեկտիվ հնչել, բայց բազմաթիվ տղամարդկանց կարծիքով, դա Բրազիլիան է:

Իսկ կանայք սեքսուալ են համարում ավստարալի տղամարդկանց:

Ամենաշատը սթրեսների ենթարկվող երկիրը

Սպանությունների, գործազրկության, կոռուպցիայի և բնակչության աղքատության ցուցանիշները հաշվի առնելով՝ այս անվանակարգում առաջատարը Նիգերիան է:

Ամենաքիչ սթերսների ենթարկվող երկիրը

Մյուս կողմից՝ Նորվեգիայի բնակչության կյանքը ամենաքիչն է ենթարկվում սթրեսների:

 

При поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением