Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Գլխադիր դրասանգ. ի՞նչ նշանակություն ունի այն․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ծաղկեպսակը (ծաղկաշղթա, դրասանգ) շատ ժողովուրդների շրջանում վաղ ժամանակներից է ավանդական զարդարանք եղել, բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչպես է ի հայտ եկել պսակագործության ավանդույթը, և ինչ նշանակություն է կրել հագուստի այդ տարրը: Այն գլխազարդ է, ունի օղակի տեսք և բաղկացած է խոտաբույսերից, ծաղիկներից և տերևներից։ Դա հագուստի տարր է, և այն կրում են գլխին որպես աքսեսուար։ Սովորաբար ծաղկեպսակ կրելը կապում են սլավոնական ավանդույթի հետ, բայց այդ երևույթը բնորոշ էր նաև Հին Հունաստանի և Հռոմի ժողովուրդներին: Հին Հունաստանում դրասանգներ հյուսվում էին դափնու տերևներից, դրանք ծառայում էին որպես մրցանակ հաղթողի համար:

Աթենացի աղջիկները ալոճենու պսակներ էին կրում: Եվ այդ գլխազարդի մեջ հյուսված խոտաբույսերի բաղադրությամբ կարելի էր իմանալ աղջկա կարգավիճակի ու այն դիրքի մասին, որին նա պատկանում էր։ Իսկ, օրինակ՝ Լեհաստանում անանուխի տերևներից դրասանգը անմեղության խորհրդանիշ էր, սիսեռի պատիճն էլ խորհրդանշում էր աղջկա ամուսնանալու ցանկությունը: Հռոմեացիների համար դափնեպսակը փառքի և զորության նշան էր: Փշե պսակը նախատեսված էր այն մարդկանց համար, ովքեր մահապատժի էին ենթարկվում։ Արաբները նարնջագույն ծաղկաշղթա էին նվիրում հարսնացուներին որպես պտղաբերության խորհրդանիշ։ Չինաստանում ձիթենու ծաղկեպսակը նախատեսված էր գրչի վարպետների համար: Հնում ծաղկաշղթա հյուսելը իսկական ծես էր։ Սովորաբար դա անում էին միայն չամուսնացած աղջիկների համար։ Պսակագործը մի կին էր, որը զբաղվում էր դրասանգներ հյուսելով և վաճառելով։

Ավանդույթների համաձայն, դրանք պետք է հյուսվեին որոշակի ժամի՝ պահպանելով չափն ու ձևը, օգտագործելով անհրաժեշտ նյութերը և կիրառելով տարբեր տեխնիկա։ Պսակի կազմը կախված էր այն իրադարձությունից, որի համար այն պատրաստվել էր։ Օրինակ՝ սլավոնների մոտ Կուպալայի օրերը տոնելու համար օշինդրից էին հյուսում պսակ՝ չար ոգիներից պաշտպանվելու համար: Խոտաբույսերի բազմազանությունը, որոնք օգտագործվում էին հյուսելու համար, արոմաթերապիայի մի տեսակ էր, դրանք լավ տրամադրություն էին առաջացնում և նույնիսկ բուժում էին հիվանդությունները: Կուպալայի տոնը և օրիորդական դրասանգները միավորված են մեկ այլ ավանդույթով. հին ժամանակներից ի վեր Իվան Կուպալայի գիշերը աղջիկներն իրենց դրասանգները դնում էին ջրի վրա: Ըստ լեգենդի, եթե պսակը խորտակվեր, ապա աղջկան դժբախտություն էր սպասվում, իսկ եթե լողար, նա կամուսնանար։

Նաև դրասանգներ էին նետում ծառի վրա, և այն աղջիկը, որի պսակը մնար ծառին, շուտով կամուսնանար։ Տարբեր ծեսերից հետո գրեթե բոլոր ծաղկեպսակները ոչնչացվում էին, սակայն որոշները թողնում էին բուժական նպատակներով օգտագործելու համար։ Ծաղկաղշթան, ինչպես և այլ գլխազարդը, աղջկա հարսանյաց զգեստի անփոխարինելի մասն էր, դա նոր կյանքի և սիրո խորհրդանիշն էր։ Նաև հարսնացուի հարսանեկան դրասանգը խորհրդանշում էր նրա մաքրությունը։ Ուստի կուսությունը կորցրած այրին կամ աղջիկը ծաղկեպսակ չէին կրում։ Բացի դա, հնում հարսն ու փեսան ծաղկեպսակներ էին փոխանակում։ Ժամանակի ընթացքում այդ ծեսը փոխարինվել է մատանիների փոխանակմամբ, որն այսօր այդքան տարածված է: Հարսանեկան ծաղկեպսակները պահվում էին շատ երկար ժամանակ, տեղադրվում էին ամենահարգված տեղում: Երբ երիտասարդ ընտանիքում երեխա էր ծնվում, օրորոցում հարսանեկան դրասանգ էին դնում նրան չար ոգիներից պաշտպանելու համար:

Ծաղկեպսակներ օգտագործում էին նաև թաղումների ժամանակ, բայց միայն այն դեպքում, երբ հուղարկավորում էին չամուսնացած երիտասարդներին։ Ավանդաբար նման ծաղկեպսակներ դրվում էին մահացածների գլխին: Ավանդույթի համաձայն, բերքահավաքի վերջին ծաղկեպսակ էին հյուսում նաև եգիպտացորենի հասկերի մնացորդներից և այն դնում առաջին գեղեցկուհու գլխին ու սկսում տոնել բերքի ավարտը։ Ժամանակի ընթացքում դրասանգ պատրաստելու բնական նյութը սկսեց փոխարինվել արհեստական նյութով՝ ավելի լավ պահպանելու համար։ Այսօր այն բացառապես դեկորատիվ գլխազարդ է, անուամենայնիվ, բավականին տարածված է։ Ժամանակակից աղջիկներն ավելի ու ավելի հաճախ են այն ներառում իրենց զգեստապահարանում և դրանով իսկ վառ տպավորություն ստեղծում իրենց մասին։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколения