Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ավարտվել է զինծառայությունից ապօրինի ազատելու դիմաց կաշառք տալու քրվարույթով նախաքննությունը

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է մի շարք անձանց կողմից զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ տարկետումներ տրամադրելու դիմաց կաշառք տալու փորձի, կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը:

Մասնավորապես կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի շարք անձինք իրենց որդիներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ կեղծ փաստաթղթերի հիման վրա տարկետումներ ստանալու համար ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության նախկին աշխատակից Կ.Ք.-ի և «Ֆերդիկ» ՍՊ ընկերության տնօրեն Կ.Հ.-ի միջոցով 400 ԱՄՆ դոլարից մինչև 14.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք են տվել «Երևանի հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲ ընկերության բժիշկ-ֆտիզիատոր Ա. Ա.-ին, «Լ.Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ԲԿ-ի նախկին բժիշկ Ա.Ս.-ին, «Էրեբունի» ԲԿ-ի նախկին սրտաբան Պ.Ս.-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքի նախկին վարիչ Լ. Ք.-ին:

Վերջինս զբաղեցնելով  նաև սիրտ-անոթային հիվանդություններով բժշկական հաստատություն ուղեգրված զորակոչիկների բժշկական հետազոտություն և փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի նախագահի պաշտոնը, այսինքն հանդիսանալով պաշտոնատար անձ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի  զորակոչիկների բժշկական հետազոտություն և փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի կողմից 2 զորակոչիկների վերաբերյալ զինվորական ծառայությունից տարկետման իրավունք վերապահող առողջական վիճակի հետազոտման ակտեր տրամադրելու համար ստացել է ընդհանուրը 1600 ԱՄն դոլարի կաշառք, իսկ վերը նշված մյուս ԲԿ աշխատակիցները հավաստիացրել են կաշառք տվողներին, թե իբր կարող են համապատասխան բժշկական ոլորտի լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց միջոցով ապահովել զինվորական ծառայությունից ազատման իրավունք վերապահող ախտորոշումներով առողջական վիճակի հետազոտման ակտերի տրամադրումը, սակայն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելուն ուղղված որևէ գործողություն չեն կատարել  խաբեությամբ հափշտակելով խոշոր չափերով գումարներ:

Կատարված նախաքննությամբ խոշոր չափերով կաշառք տված և ստացած, ինչպես նաև նույն չափերով խարդախություն կատարած շուրջ 20 անձանց նկատմամբ, ոչ արդարացնող հիմքերով, որոշումներ են կայացվել հանրային քրեական հետապնդումներ չհարուցելու և հարուցված հանրային քրեական հետապնդումները դադարեցնելու մասին:

Նախաքննության ընթացքում Ղ.Վ.-ի, Թ.Թ.-ի և Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին/, Ա.Ա.-ի նկատմամբ 6 դրվագ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, Կ.Հ.-ի նկատմամբ  3 դրվագ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին և ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին:

Վերջիններիս մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, վարույթի նյութերն առանձնացվել են առանձին վարույթում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու համար:

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»