Ереван, 10.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Եթե Ադրբեջանին թեկուզ մի մատը տաս, ապա կկծի ամբողջ ձեռքը․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

realtribune.ru-ն «Հայաստանին «Մեղրու երթուղին» պետք չէ» վերնագրով հոդվածում գրում է, որ դեռ «փոշին չի հասցրել նստել» Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումներից հետո, իսկ Հայաստանը կրկին հայտնվել է հարձակման վտանգի տակ, այս անգամ՝ ադրբեջանական հավակնությունների, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» պատճառով, որին Ռուսաստանի քաղաքական գործիչները փափուկ անուն են տալիս՝ «Մեղրու երթուղի»: Ինքը՝ Ադրբեջանը, հայտարարել է, որ մտադիր չէ ուժով կառուցել այդ միջանցքը։ Բայց ինչպե՞ս կարելի է վստահել մի ռեժիմի, որը բազմիցս խախտել է նույնիսկ ստորագրված միջազգային պայմանագրերը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը խախտել էր 1994 թվականի հրադադարի պայմանագիրը, երբ 2020 թվականին պատերազմ սկսեց Հայաստանի դեմ։ Այնուհետև Ադրբեջանը կոպտորեն խախտեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագիրը՝ արգելափակելով Լաչինի միջանցքը։ Եվ, վերջապես, Բաքուն փաստացի խզեց այդ պայմանագիրը՝ ներխուժելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների վերահսկողության գոտի և այնտեղից վտարեց գրեթե ողջ հայ բնակչությանը։ Հարց է առաջանում. եթե Ադրբեջանը մտադիր է հասնել արտատարածքային միջանցք ստեղծելու իր նպատակին, ապա ի՞նչը կամ ո՞վ կարող է կանգնեցնել նրան։ Ֆորմալ առումով Ռուսաստանը պետք է դադարեցնի ադրբեջանական ագրեսիան, սակայն, ինչպես ցույց տվեցին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան սահմանամերձ տարածքների (150 քառ. կմ) բռնակցման հետ կապված իրադարձությունները, Ռուսաստանի ղեկավարությունն իր պարտավորությունները կատարել չի պատրաստվում։

Այն, թե ինչպես է Ալիևն արժանացել Կրեմլի նման սիրուն, հետագայում կուսումնասիրեն ռուս պատմաբանները։ Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները միայն վկայում են այն մասին, որ Մոսկվան շարունակելու է ներել Ալիևի վարչակարգի էքսպանսիոնիստական քաղաքականությունը։ Այնպես որ, Երևանը դժվար թե կարողանա հույս դնել ռուսական օգնության վրա։ Այդ դեպքում ո՞ւմ են պետք Պեսկովի, Լավրովի, Գալուզինի անընդհատ հնչող հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը։ Ի վերջո, «հալվա» ասելով՝ բերանը չի քաղցրանում։ Ընդհանուր առմամբ, Մեղրիի երթուղին եղել է փաթեթային համաձայնագրի մաս, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Ադրբեջանը համաձայնել է Լաչինի միջանցքին, իսկ Հայաստանը դրա դիմաց համաձայնել է Մեղրիի երթուղուն։

Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից հետո Լաչինի միջանցքի արդիականությունը Հայաստանի համար գոլորշիացել է։ Հետևաբար, Երևանի իշխանությունները կարող են ասել, որ եռակողմ հռչակագիրը Ադրբեջանի կողմից խախտվելուց հետո դադարել է գործել, և Հայաստանն այլևս որևէ պարտավորություն չունի Մեղրիի երթուղու հետ կապված։ Լավ, իսկապես, ինչո՞ւ պետք է Երևանը միայնակ կատարի այս պայմանագրի բոլոր կետերը, երբ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Ռուսաստանը դա չեն կատարում։ Երևանը կարող է վերադառնալ այդ թեմային, եթե ստատուս քվոն վերականգնվի, այսինքն՝ ադրբեջանական զորքերը դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց, Լաչինի միջանցքը լիարժեք գործի, և այնտեղ ադրբեջանական անցակետ չլինի: Որևէ մեկը հավատու՞մ է, որ Ադրբեջանը կհամաձայնի այդ պայմաններին։ Անիրագործելի է թվում: Դե, իսկ Հայաստանին Մեղրու երթուղին պետք չէ։

Հայաստանը լիովին ի վիճակի է Վրաստանի միջոցով առևտուր անել արտաքին աշխարհի հետ և արդեն ակտիվորեն անում է դա։ Վրաստանը նույնպես այնքան էլ շահագրգռված չէ Մեղրիի երթուղու բացմամբ, քանի որ այդ դեպքում կկորցնի Անդրկովկասով տարանցիկ ճանապարհի իր մենաշնորհային դիրքը։ Երկու երկրները կարող են համաձայնել ընդլայնել լոգիստիկ շղթաները Հայաստանից մինչև վրացական նավահանգիստներ: Ավելին, Մեղրու երթուղին լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի պետականության և տարածքային ամբողջականության համար։ Ադրբեջանն արդեն ցույց է տվել, որ եթե իրեն թեկուզ մի մատը տան, ապա կկծի ամբողջ ձեռքը։ Երաշխիքներ չկան, որ Հայաստանի հետ պայմանագրով մուտք ունենալով դեպի այդ երթուղին՝ ադրբեջանական կողմը չի սկսի լրացուցիչ պահանջներ առաջադրել և սադրանքներ կազմակերպել, քանի դեռ չի ստացել արտատարածքային միջանցք։

Եվ այդ ախորժակները ճնշելու փորձերը կհանգեցնեն ռազմական ներխուժման, բայց «ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման» արժանահավատ պատրվակով։ Թուրքիան ևս շահագրգռված է Մեղրիի երթուղով, քանի որ դա նրան թույլ կտա անխոչընդոտ ելք ստանալ դեպի Կասպից ծով և հետագայում՝ Կենտրոնական Ասիա: Իսկ դա կարևոր պայման է «Թուրքական աշխարհի» նախագծի իրականացման համար, որն, ի դեպ, վտանգ է ներկայացնում Ռուսաստանի տարածքային ամբողջականության համար։ Այդ երթուղին ձեռնտու է նաև Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք այդպիսով հարմար միջոց են ստանում Իրանը շրջապատելու, Կենտրոնական Ասիա մտնելու և այնտեղ Ռուսաստանի դեմ պայքարելու համար: Այդ երթուղին օգտակար է նաև Իսրայելին, որն օգտագործում է Ադրբեջանը որպես Իրանի դեմ հետախուզական գործունեության ցատկահարթակ՝ դրա դիմաց զենք և ռազմական տեխնոլոգիաներ մատակարարելով։

Իսկ ի՞նչ կարելի է ասել Ռուսաստանի մասին։ Արդյո՞ք նա իսկապես չի հասկանում իր ազգային շահերին սպառնացող այդ վտանգը: Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի ներսում այդ նախագիծն աջակցություն է վայելում հակառուսական կողմնորոշման ազդեցիկ շրջանակների կողմից։ Այստեղ առաջին տեղում, իհարկե, ադրբեջանական լոբբին է և նրա հաճախորդ ռուս պաշտոնյաները, փորձագետներն ու լրագրողները։ Դրանց թվում են նաև Ռուսաստանի ներսում «թուրքական աշխարհի» հայեցակարգի կողմնակիցները։ Այս բոլոր խմբերն ազդում են Ռուսաստանի կառավարության վրա՝ խրախուսելով նրան աջակցել մի նախագծի, որն ընդհանուր առմամբ վնասակար է Ռուսաստանի համար: Օգուտները, որոնք հնարավոր են թվում այդ նախագծով, կարգով զիջում են սպառնալիքներին: Այս պայմաններում ՌԴ ԱԳՆ-ի խնդիրն է ոչ թե կատարել Ադրբեջանի խնդրանքները, այլ հետևողականորեն պաշտպանել Ռուսաստանի ազգային շահերը։ Իսկ այս դեպքում դա նշանակում է աջակցել «Մեղրիի երթուղու» մասին Հայաստանի դիրքորոշմանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Почему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детей