Ереван, 25.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Եթե իսկապես սիրում եք, պայքարեք հանուն սիրո». «Հանցավոր սեր» վեպում հատվում են իրականի ու երևակայականի զուգահեռները․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արմինեի առաջին գիրքը՝ բանաստեղծությունների ժողովածուն, լույս է տեսել 2019 թ.ին: «Ժողովածուն նվիրել եմ եղբորս, նա ծառայում էր մեր Ջրականում, որը հիմա, ավաղ, մերը չէ: «Սիրո ուրվագիծը» նվիրել եմ եղբորս և մեր ազգի բոլոր զինվորներին: Գրքում հիմնականում գերակշռում է հայրենասիրության թեման, ընդգծված է սերն առ հայրենիք»,«Փաստի» հետ զրույցում ասում է հեղինակը: Նշում է՝ 12-13 տարեկան էր, երբ իր գրվածքներն առաջին անգամ ուշադրության արժանացան:

«Լոռիի Թումանյան քաղաքից եմ: Գիտենք, որ, ավաղ, մայրաքաղաքի կրթական ու մշակութային կենտրոններից մարզերը հյուրեր քիչ են ունենում: Այդ ժամանակ «Սերունդ» ամսաթերթն էր լույս տեսնում, մեզ այցելեց նրա գլխավոր խմբագիրը ողջ անձնակազմով: Զրույցներ էին տեղի ունենում, աչքի ընկնող երեխաներին ուսուցիչներն ու տնօրենն, ըստ ավանդույթի, ներկայացնում էին: Ես ևս այդ բախտին արժանացա, պատմեցին իմ մասին, որ ստեղծագործում եմ, բանաստեղծություններ ու գեղեցիկ շարադրություններ գրում: Խմբագիրը խնդրեց իմ մի քանի գործերը փոխանցել իրեն՝ ուղղակի ընթերցելու համար: Շատ հավանեց դրանք և առաջարկեց իմ գրվածքներից երկուսը տպագրել իրենց ամսաթերթում: Սա իմ առաջին փորձն էր թերթում տպագրվելու: Հետո շարունակեցինք համագործակցել, փոքրիկ հոդվածներ էի գրում: Ամուր թելերով կապվեցի «Սերունդի» հետ»,-նշում է զրուցակիցս:

Արմինեն ուսանել է ԵՊՀ-ի հայ բանասիրության ֆակուլտետում, նախ՝ բակալավրիատում, հետո՝ մագիստրատուրայում, մասնագիտությամբ բանասեր-մանկավարժ է: Հիմա Արմինե Մելքումյանն ընթերցողների դատին է հանձնել «Հանցավոր սեր» վեպը։ Վեպը իրապատում է, սակայն, ինչպես հեղինակն է նշում, գրքում կգտնեք իրականի ու երևակայականի զուգահեռները: «Վեպը նվիրված է ամուսնուս վառ հիշատակին: Դրա հիմքում մեր հարաբերություններն են, անձնական կյանքի թեման, մեր մեծ սերը հիմք դարձավ վեպը գրելու համար: Ռիսկային էր անձնական հարաբերությունների մասին գրելը, բայց քանի որ պատմությունը միաձուլվում է նաև երևակայական աշխարհի հետ, ինչպես ասում են, ռիսկային գոտին անցանք: Դեռ իր կենդանության օրոք էի իրեն խոստացել, որ մեր սիրո պատմության հիման վրա վեպ եմ գրելու, իրենից հետո այս վեպը գրելը պոռթկում էր, այս կերպ ուզում էի հոգիս թեթևացնել, գրելը սթրեսը հաղթահարելու միջոց դարձավ: Նաև տարբերակ ուրիշներին խորհուրդ տալու, թե ինչն է կյանքում կարևոր, որ քայլն ինչ հետևանքի կարող է հանգեցնել»,-ասում է զրուցակիցս՝ հավելելով, որ վեպի հիմնական ուղերձն ընթերցողին հետևյալն է՝ եթե իսկապես սիրում եք, պայքարեք հանուն սիրո:

Այնպես է ստացվել, որ ներկայում Արմինեն Հայաստանից դուրս է բնակվում՝ ՌԴ Ամուրի մարզում, սակայն շարունակում է ապրել հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի հոգսերով ու ցավով: Փորձում է ուժերի ներածին չափով օգտակար լինել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին: Օրինակ՝ «Հանցավոր սեր» վեպի վաճառքից ստացված հասույթով տեղահանված ընտանիքներից մի քանիսի երեխաների համար հագուստ, գրենական պիտույքներ և գրքեր կգնեն։ «Ամուրի մարզում մեր շատ հայրենակիցներ են բնակվում: Առաջինն, ինչ արեցի այստեղ տեղափոխվելով, 2021 թ.-ին հայկական դպրոց հիմնադրելն էր, որը կրում է «Սերունդ» կրթամշակութային կենտրոն անվանումը: Հայոց լեզու և գրականություն, Հայոց պատմություն ու մշակույթ, երեխաներին դասավանդում եմ այս ամենը: Օնլայն անվճար դասեր եմ անցկացնում Արցախից տեղահանված մեր փոքրիկների հետ: Նախքան արցախահայերին օժանդակելը, նույն գրքի վաճառքից ստացված հասույթով փորձել եմ հնարավորինս օժանդակել մեր զինծառայողների ընտանիքներին: Փորձում եմ իմ ուժերի ու կարողությունների չափով օգտակար լինել մեր հայրենակիցներին»,-եզրափակում է Արմինեն:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай