Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․Գործարկվել է աշխարհում առաջին ավտոմատ համակարգով հեռախոսակապը․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Աղքատության վերացման պայքարի համաշխարհային օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1506 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Հովհաննես Է Աջակիրը:

1820 –ծնվել է ռուսական բանակի հայազգի զինվորական Իվան Լազարևը:

1830 –ծնվել է մանկավարժ, գրող և հրապարակախոս Մաթեոս Մամուրյանը:

1937 – ծնվել է նկարիչ Կառլոս Աբովյանը:

1957– վախճանվել է Ավետիք Իսահակյանը: - վախճանվել է հայ խորհրդային դիրիժոր Միքայել Թավրիզյանը:

1958– վախճանվել է բառարանագիր Գևորգ Պարիսը:

1974– վախճանվել է բանաստեղծուհի, դրամատուրգ, մանկագիր, թարգմանիչ Վարսենիկ Աղասյանը:

2000-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սենտ-Լյուսիայի հետ:

2001-Ամերիկյան AES Silk Roud, շվեյցարական ABB և ֆրանսիական Elektrosti de frans ընկերությունները հրաժարվել են Հայաստանի ԲԷՑ-երի սեփականաշնորհման տենդերին մասնակցելուց:

2003- հայաստանյան ընդդիմությունը բավական երկար ընդմիջումից հետո կրկին հանրահավաք է անցկացրել Երևանում, որը հիշեցրել է նախագահական ընտրություններից հետո անցկացվող բազմահազարանոց հանրահավաքները:

2008- Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում հայտարարել է զանգվածային միջոցառումները ժամանակավորապես դադարեցնելու մասին:

2011- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին կից պուրակում տեղադրվել է Լեոնարդո դա Վինչիի քանդակը։

2014- Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է քաղաքական կոչերով փողոց դուրս գալուց հետո խուլիգանության մեջ մեղադրված Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործով դատավճիռը, ըստ որի, «Արժեքների հեղափոխության» առաջնորդ Շանթ Հարությունյանը դատապարտվել է 6, իսկ նրա 14-ամյա որդին՝ Շահեն Հարությունյանը, 4 տարվա ազատազրկման, սակայն դատարանի որոշմամբ պատանու ազատազրկման որոշումը փոխարինվել է պայմանական ազատազրկմամբ:

2016-Մամիկոն Ասլանյանը ստանձնել է Վանաձորի քաղաքապետի պաշտոնը:

2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հարավային ճակատում ադրբեջանցիները գրավել են Ֆիզուլին և մի շարք այլ բնակավայրեր:

2021- կայացել են ՏԻՄ ընտրություններ հանրապետության խոշորացված 9 համայնքում, այդ թվում՝ Գյումրիում, Գորիսում և Դիլիջանում:

ԱՇԽԱՐՀ

1346– տեղի է ունեցել Նևիլս-Կրոսսի ճակատամարտը Շոտլանդիայի և Անգլիայի միջև, որը Հարյուրամյա պատերազմի կարևոր ճակատամարտերից մեկն է:

1604 –գերմանացի աստղագետ Յոհան Կեպլերը սկսել է դիտարկել գերնոր աստղը (SN 1604), որը հետագայում կոչվել է նրա անունով:

1659 –Պերեյասլավում Բոգդան Խմելնիցկու որդին՝ Յուրի Խմելնիցկին, Մոսկվայի հետ համաձայնագիր է ստորագրել, որով կարգավորվում էր կազակների վիճակը Ռուսաստանի կազմում:

1744 –վախճանվել է հանրահայտ իտալացի ջութակագործ Ջուզեպպե Գվարներին:

1760 – ծնվել է ֆրանսիացի տնտեսագետ և փիլիսոփա Կլոդ Անրի Սեն-Սիմոնը:

1831 –Մայքլ Ֆարադեյը առաջին անգամ հաջողությամբ փորձարկել է էլեկտրական դինամոն, որով էլ հայտնաբերել է էլեկտրամագնիսական ինդուկցիան: 1849-վախճանվել է լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենը:

1855- անգլիացի Հենրի Բեսեմերն արտոնագրել է պողպատի արտադրության իր եղանակը։

1855 –Ղրիմյան պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Կինբուրնի ճակատամարտը անգլո-ֆրանսիական ուժերի և ռուսների միջև, որտեղ առաջին անգամ օգտագործվել են զրահապատ նավեր: Ճակատամարտն ավարտվել է ռուսական Կինբուրն ամրոցի պաշտպանների կապիտուլ յացիայով:

1902 –ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում թողարկվել է առաջին «Կադիլակ» մակնիշի ավտոմեքենան:

1933 - նացիստական Գերմանիայից հեռացած Ալբերտ Էյնշտեյնը ժամանել է Միացյալ Նահանգներ:

1941- Գերմանական զորքերը կոտորել են Հունաստանի Կերդիլի գյուղի բոլոր տղամարդ բնակիչներին։

1956 –Շվեդիայում գործարկվել է աշխարհում առաջին ավտոմատ համակարգով հեռախոսակապը:

1959 –հարավաֆրիկյան «Դե Բիրս» ընկերությունը հայտարարել է, որ արտադրել է առաջին արհեստական ալմաստը:

1961– Փարիզում ֆրանսիական ոստիկանության կողմից դաժանորեն ճնշվել է մոտ 30 000 ալժիրցիների ցույցը:

1972– ծնվել է ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և դերասան Էմինեմը:

1990– բացվել է Internet Movie Database կայքը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»