Ի՞նչ գործ ունի Հայաստանի դատախազությունը Արցախում տեղի ունեցած ենթադրյալ հանցագործության հետ․ Մեսրոպ Առաքելյան
БЛОГ«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մասով քրեական գործ է հարուցել Սամվել Բաբայանի ներկայացրած հաղորդման հիման վրա։
Վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածով՝ «Զինվորական պաշտոնեական անփութությունը» և «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը»։
Շատ կարևոր է պարզել Արցախում տեղի ունեցած բոլոր իրադարձությունների մանրամասները և պատժել բոլոր մեղավորներին՝ ինչպես Արցախում, այնպես էլ՝ Հայաստանում, բայց այս ամենում կա կարևոր մի հանգամանք․ ի՞նչ գործ ունի Հայաստանի դատախազությունը Արցախում տեղի ունեցած ենթադրյալ հանցագործության հետ։
Ենթադրյալ մեղավորները ինչպե՞ս են խախտել Հայաստանի Քրեական օրենսգիրքը, նրանք Հայաստանի զինվորականնե՞ր են, Հայաստանի մարտական տեխնիկա՞ն են հանձնել հակառակորդին։
Իշխանությունները շաբաթներ առաջ վայնասուն էին դրել, իբր Արցախում ստորագրած փաստաթղթում նշված «Հայաստանի զինված ուժեր» արտահայտությունը վնասում է Հայաստանին։
Իսկ հիմա ի՞նչ կասեք, պարոնայք խառնակիչներ։
1
На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото)
2
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
3
Госпожа прокурор, когда-то вы рыдали в кабинете генерала… А теперь фабрикуете дело против этого же г...
4
Правительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»
5
На что указывают позорные цифры? «Паст»



