Թուրքական խարդավանքը հաջող փոխանցում համարվեց Փաշինյանի խունտայի կողմից. Վահե Սարգսյան
БЛОГՎահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Զգացի՞ք, թե ինչպես օրեր առաջ, երբ տեղահանվում էր Արցախի տեղաբնիկ հայությունը, և ՀՀ-ում իշխող թուրքական շահերի սպասարկու խունտայի համար վտանգավոր պահեր կարող էին ստեղծվել, Էրդողանը հայտարարեց՝ դե լավ, ինչ անենք, միջանցք չեք տալիս, մենք էլ Իրանով կգնանք, կգանք:
Թուրքական այդ սովորական և պարզագույն խարդավանքը, բնականաբար, հաջող փոխանցում համարվեց Փաշինյանի խունտայի կողմից, և դա տեղական-պալատական երգիչների միջոցով Սերգոների ու «Անգրագետ Պողոսների» համար տիրաժավորվեց իբրև հաղթանակ. իբր, տեսեք, չնայած Արցախը հանձնվեց, բայց Սյունիքը վերջնական փրկվեց, Էրդողանն էլ հաշտվեց դրա հետ:
Մենք այդ օրերին ահազանգեցինք, որ գործ ունենք թուրք-նիկոլական սովորական դավադրության հետ կրկին ընդդեմ Հայաստանի ու հայ ժողովրդի, որ Էրդողանն ընդամենը օգնում է Փաշինյան եղբորը, որպեսզի վերջինիս իշխանությունը, թյուրքական աշխարհի համար 21-րդ դարի այդ մեծագույն պարգևը, այդ լավագույն նախագիծը, հանկարծ գահընկեց չարվի: Արդյունքում՝ սահուն, անցնցում իրագործվի Արցախի հայության բռնի տեղահանության և Արցախի հարցի փակման հրեշավոր ծրագիրը:
Ընդամենն այդքանը:
Էրդողան-Փաշինյան-Ալիև եռյակն այս օրերին արդեն անցավ իր սովորական գործին. կրկին փոխանցումներով՝ Էրդողանը միջանցք է ուզում նորմալ հարաբերությունների համար, Փաշինյանը՝ «անկլավների» հանձնումն է նախապատրաստում, և այսպես շարունակ:
Հա, չմոռանանք, որ այս ամենն արվում է, որ ՀՀ-ում վատ ապրող Սերգոն լավ ապրի, ուտի, չաղանա, որ հետո... մորթվի:
1
Потеря памяти или преднамеренность? «Паст»
2
За два месяца девять лет восполнится? «Паст»
3
Цены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам Ирана
4
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»
5
Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»



