Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Բլորն են անհանգստացած, բայց հասկանում են, որ ոչինչ փոխել չեն կարող». Արևմուտքում ոչ ոք չի պատրաստվում որևէ վճռական քայլ ձեռնարկել․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ng.ru-ն «Երևանը հարմարվում է Ղարաբաղի անկմանն ու ռուս ռելոկանտներին» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանի փողոցներում հաճախ կարելի է ռուսերեն խոսք լսել: Ավելին, նույնիսկ հայերն են երբեմն խոսում ռուսերեն։ Դրա շուրջ լուրջ հակասություններ չկան։ Ճիշտ է, իրերի այդ վիճակը կարելի է երկու կերպ մեկնաբանել: Մի կողմից՝ հայերը կարծես թե սիրում են ռուսներին, բայց մյուս կողմից, որպես կանոն, նրանց կողքին ապրում են, այսպես կոչված, ռելոկանտներ, այսինքն՝ մարդիկ, ովքեր իրենք հաճախ այնքան էլ լավ չեն վերաբերվում Ռուսաստանի ղեկավարությանը։ Ինչ էլ լինի, Հայաստանի մայրաքաղաքը դեռ նույն փոքրիկ Բաբելոնն է, ինչպիսին եղել էր մինչև 2020 թվականը։ Այնտեղ շատ ռուսներ, հնդիկներ, անգլիացիներ կան...

Իհարկե, հատկապես աչքի են ընկնում արդեն հիշատակված ռուս վերաբնակիչները։ Նրանք շատ են, բայց մեկ տարվա ընթացքում նրանք չեն կարողացել լիարժեք ինտեգրվել հայ հասարակությանը (լեզուն չեն սովորել, հավաքվում են իրար հետ), բայց Երևանը կարծես թե սկսել է հարմարվել նրանց։ Առնվազն գները արդեն այնպիսին են, ինչպես Մոսկվայում, իսկ որոշ ապրանքներ էլ նույնիսկ ավելի թանկ են։ Օրինակ՝ պանիրը կրկնակի թանկ արժե, հացն ու կաթը մոտ մեկ երրորդով թանկ են։ Սակայն Հայաստանում աշխատավարձերը նկատելիորեն ցածր են ռուսաստանյանից. 2022 թվականին միջինը աշխատավարձը կազմել է մոտ մոտ 8,5 հազար ռուբլի։ Երևանում միայն ուշադիր նայելու դեպքում տեղ-տեղ կարելի է տեսնել ԼՂՀ դրոշը կամ վերջին իրադարձությունները բուռն քննարկող մեկին։ Բայց իրենք՝ երևանցիները, կարծես թե ուշադրություն չեն դարձնում տեղի ունեցած ողբերգության այդ նշաններին։ Նրանք ապրում են իրենց կյանքով։

«Դա արտաքնապես է այդպես,- պարզաբանել է հայ քաղաքական վերլուծաբան Արշալույս Մղդեսյանը,- բոլորն են անհանգստացած, բայց հասկանում են, որ ոչինչ փոխել չեն կարող։ Ուստի շատերը հիմա ոչ թե պահանջում են կառավարության հրաժարականը, այլ ամբողջ ուժով փորձում են օգնել փախստականներին»։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, 2020 թվականին ցնցումը շատ ավելի ուժեղ էր, քանի որ այն ժամանակ պետական քարոզչությունը քաղաքացիներին վստահեցնում էր, որ իրենք կարող են հաղթել, եթե հավատան դրան...

«Նոյեմբերի 9-ին զինադադարի ստորագրումը շատերին զարմացրեց,- ընդգծել է փորձագետը,- իսկ հետո՝ մինչև 2023 թվականը, իրավիճակը շատ փոխվեց, երկրի ղեկավարությունը իր համաքաղաքացիներին նախապատրաստում էր տխուր ավարտի, իսկ ընդդիմությունը ոչինչ չէր կարողանում առաջարկել»։ Բայց խորհրդարանում ու կառավարությունում կրքերը թեժ են: Մե՛կ Ռուսաստանի հետ են վիճում, մե՛կ իրար հետ։ Միևնույն ժամանակ, շատ քաղաքական գործիչներ իրենց սեղանին ունեն ԼՂՀ դրոշը։ Հատկանշական է, որ լրատվամիջոցները չեն շրջանցում ինքնահռչակ պետության լուծարման թեման։ Դրան են նվիրված հեռուստատեսության բոլոր լուրերը։ Խոսում են փախստականների հերոսաբար հաղթահարած փորձությունների մասին, փոխանցում են Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Իրանի արտգործնախարարությունների դիրքորոշումը։

Մոսկվայի դեմ բողոքներն ավելի շատ են, քանի որ հատկապես 2020 թվականից հետո շատ հայեր իրենց բոլոր հույսերը կապել էին հենց նրա հետ։ Երբ ՄԱԿ-ի առաքելության ներկայացուցիչները կամ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ասում են, որ չեն կարող Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը անվանել էթնիկ զտում, Երևանում մարդիկ վրդովվում են, բայց ոչ շատ։ Փորձագիտական հանրությունում ներքին ու արտաքին քաղաքականության մասին բոլոր խոսակցությունները սերտորեն փոխկապակցված են։ Այսպիսով, Երևանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը որոշ հայ քաղաքագետների կողմից գնահատվում է որպես Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու փորձ, որպեսզի նա փոխի իր վերաբերմունքը ղարաբաղահայության և Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։ ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարկարովը ng.ru-ին ասել է, որ հասկանում է Մոսկվայի մտահոգությունները, սակայն կոչ է անում լսել նաև Երևանի փաստարկները։

Ըստ նրա, մինչև Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և դրան հաջորդած, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողությունը», Հռոմի ստատուտի անհրաժեշտությունը չկար։ Ճիշտ է, նա կասկածում է, որ Միջազգային քրեական դատարանը կկարողանա ազդել Բաքվի վրա։ «Հայաստանն արդեն դիմել է ՄԱԿ-ին և ՄԻԵԴ-ին, և ապարդյուն։ Հարյուր հազար մարդ միանգամից լքեց իր պատմական հայրենիքը, և նրանք դեռ պետք է մտածեն այդ մասին»,- ասել է Մարկարովը։ Քաղաքագետ Հայկ Խալաթյանն էլ ենթադրում է, որ Փաշինյանը փորձում է Ռուսաստանի հետ դաշինքը փոխանակել Արևմուտքի հետ դաշինքով, բայց արդյունքում ոչինչ չի ունենա։ «Հռոմի կանոնադրությունը ազդանշան է Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը: Սակայն, դատելով նրանից, թե ինչ է ասում Արևմուտքը Ադրբեջանի գործողությունների մասին, այնտեղ ոչ ոք չի պատրաստվում որևէ վճռական քայլ ձեռնարկել։ Լավագույն դեպքում նրանք մարդասիրական օգնություն կցուցաբերեն փախստականներին»,- ասել է Խալաթյանը։

Փորձագետները կարծում են, որ եթե նույնիսկ Արևմուտքը հայերի արտագաղթը Ղարաբաղից անվանի էթնիկ զտում, միևնույնն է, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չեն կիրառվի։ «Բաքուն կարողացել է այնպիսի հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, որ նրանք կարող են միայն մտահոգություն հայտնել»,- եզրափակել է Մարկարովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай