Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական աջակցությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ աջակցում է տեղահանված անձանց
ОБЩЕСТВОՀայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine ֆինանսական աջակցությամբ և ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ աջակցում է տեղահանված անձանց:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ)՝ ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ, տեղահանված անձանց սնունդով և հիգիենիկ պարագաներով աջակցելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերությանն (ՀԿԽԸ) է փոխանցել 62 600 000 ՀՀ դրամ։
Նշված գումարի շրջանակներում նախատեսվում է 3000 անձի՝ 750 ընտանիքի, տրամադրել սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ։
Հոկտեմբերի 6-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի հետ համագործակցությամբ, սննդի և հիգիենիկ պարագաների 422 փաթեթ կտրամադրի համայնքում տեղավորված տեղահանված անձանց։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



