Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը
БЛОГՆիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ քվեարկեց Հռոմի ստատուտին։ Ավելի պարզ լեզվով ասած՝ պատերազմ հայտարարեց Մոսկվային և անձամբ ՌԴ նախագահ Պուտինին։
Հայաստանն այդ վավերացումից ոչ մի դրական բան չի ստանալու։ Փոխարենը ստանալու է հայ–ռուսական հարաբերությունների ոչնչացում՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։
Երևանի այս քաղաքականությունն ամբողջությամբ ձեռնտու է մեր թշնամիներին՝ Թուրքիային ու Ադրբեջանին։ Վերջիններս, ի դեպ, չեն էլ ստորագրել Հռոմի ստատուտը՝ շատ լավ հասկանալով, որ Մոսկվային չարժե նյարդայնացնել այս զգայուն հարցում և շատ լավ իմանալով, որ կարելի է Հայաստանի կողմից ստատուտի վավերացումն օգտագործել՝ Մոսկվայում հակահայկական գիծն առաջ տանելու համար։
Ռուսաստան–Արևմուտք սուր բախման պայմաններում Հռոմի ստատուտի վավերացումը ՔՊ–ի կողմից՝ մեր երկիրը դարձնում է այդ բախման ակտիվ մասնակից՝ ընդդեմ Ռուսաստանի։ Թե ինչի սա կարող է հանգեցնել, դժվար չէ կռահելը։
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



