Ереван, 07.Август.2026,
00
:
00
ВАЖНО


«Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուները. ի՞նչ սպասել հոկտեմբերի 5-ին

АНАЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սյունիքի մարզի տարածքով իրենց փաստացի միջանցք տրամադրելու հարցում Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումը, ինչպես տեսնում ենք, շարունակվում է։ Բոլորի համար էլ պարզ է, որ ստեղծված իրավիճակը արդյունք է Հայաստանի իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի վարած ապիկար, անհաշվենկատ և արկածախնդիր քաղաքականության: Եվ կարծել, թե Արցախից ձեռքերը լվացող Փաշինյանն ու թիմը դրանով փրկելու են Հայաստանը՝ միամտություն է: Իրականում, Արցախի անկումով իրավիճակը Հայաստանի համար դառնում է էլ ավելի վտանգավոր և պատային: Եթե հանրությանը և քաղաքական ուժերին չհաջողվի հասնել Փաշինյանի հրաժարականին և չձևավորվի իրապես պետականամետ քաղաքականություն իրականացնող իշխանություն՝ մեզ սպասվում են նոր արհավիրքներ: Արցախի վերջնական հանձնման դեպքում հաջորդը կլինի Սյունիքը, քանի որ Բաքվի վարչախումբը չի էլ թաքցնում, որ իր գլխավոր նպատակը Սյունիքի հանդեպ ամբողջական վերահսկողության սահմանումն է և դեպի Նախիջևան միջանցքի ձևավորումը։ 

Իր պահանջների կատարման ճանապարհին, փորձելով ստեղծել ապագա ագրեսիայի քարոզչական հիմք, գրեթե ամենշաբաթյա ռեժիմով Ալիևը ամեն պատեհ ու անպատեհ առիթով սկսեց խոսել «Արևմտյան Զանգեզուրի» (Սյունիքի և Վայոց ձորի մարզեր, Սևանա լիճ, Երևան) իբրև թե ադրբեջանական պատկանելության մասին՝ պնդելով, որ իրենք դարերով ապրել են այնտեղ և ապա վռնդվել։ Նպատակը պարզ է՝ ՀՀ տարածքների նկատմամբ ապագա ագրեսիայի լեգիտիմացում։  Ադրբեջանի հետագա բոլոր քայլերը՝ Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիան, սուվերեն տարածքների օկուպացիան, սահմանազատման և սահմանագծման պահանջն ուղղակիորեն բխում են «միջանցքի» օրակարգի սպասարկումից և միտված են ապագա խաղի համար ուժեղ խաղաթղթեր ստանալուն, որոնք հնարավոր կլինի սակարկել և փոխանակել Հայաստանի հետ։

Ընդ որում, միջանցքի գլխավոր շահառուները հենց տարածաշրջանային ուժերն են: Դիցուք՝  Ռուսաստանը, վերահսկելով Ադրբեջանը Նախիջևանին կապող «միջանցքը», կվերահսկի թե՛ Հայաստանի ու Իրանի սահմանը, թե՛ Ադրբեջանը Թուրքիային կապող կարևոր ռազմավարական հանգույցը։ Թուրքիան «միջանցքի» միջոցով կկարողանա անխոչընդոտ կապ հաստատել Ադրբեջանի հետ, քանի որ հիմա Ադրբեջան-Նախիջևան կապն իրականացվում է Իրանի տարածքով և վերահսկվում է Իրանի կողմից։ Ադրբեջանը «միջանցքի» միջոցով հույս ունի անարգել կապ ունենալ իր էքսկլավ Նախիջևանի հետ և շարունակել կառուցել իր նավթամուղներն ու գազամուղները դեպի Թուրքիա և այնտեղից՝ դեպի Արևելյան ու Հարավային Եվրոպա։

«Զանգեզուրի միջանցք»-ը ամենևին նոր հասկացություն չէ աշխարհաքաղաքական օրակարգում։ 1992-ի հունվարին ամերիկացի փորձագետ Փոլ Գոբլը հրապարակեց մի ծրագիր, ըստ որի՝  նախատեսվում Էր, որ Արցախի Լաչինի շրջանի և ՀՀ Մեղրու շրջանի փոխանակմամբ Ադրբեջանն ուղղակի աշխարհագրական կապ կհաստատի Նախիջևանի, իսկ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղի հետ։ Այդ դեպքում չի բացառվել նաև Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման կամ Հայաստանի կազմի մեջ մտնելու հնարավորությունը։ 2000-ականներին ևս «տարածքների փոխանակմամբ» հակամարտությունը կարգավորելու համանման մի օրակարգ առաջ մղվեց Քի Ուեսթի բանակցություններում։ Այդտեղից հրապարակված որոշ տեղեկատվության համաձայն՝ առաջարկվել էր կարգավորման հետևյալ տարբերակը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքն Ադրբեջանի վերահսկողությունից դուրս էր գալիս և անցնում Հայաստանի ինքնիշխանության ներքո: ԼՂ կարգավիճակը սահմանվում էր Հայաստանի ներքո: Ադրբեջանն ուղիղ կապի հնարավորություն պետք է ունենար Նախիջևանի հետ՝ Մեղրու շրջանի տարածքով, փոխարենը Ադրբեջանը ճանաչելու էր Լաչինի միջանցքի՝ Հայաստանին պատկանելու փաստը։

Վերադառնալով հետպատերազմյան ժամանակաշրջանին՝ պետք է նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միանգամից իր օրակարգում մտցրեց ամեն կերպ թույլ չտալ «Զանգեզուրի միջանցքի» իրագործումը։ 2021 թվականի հունվարին Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մուհամմադ Ջավադ Զարիֆը այցելեց Բաքու, Մոսկվա և Երևան։ Հունվարի 27-ին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ Զարիֆը նշեց, որ «Իրանը կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և հետևում է, որպեսզի բոլոր ժողովուրդների կրոնները և իրավունքները միշտ պաշտպանված լինեն»։ Այսինքն՝ այդ այցով և դրանից հետո պաշտոնական Թեհրանը հայտարարեց, որ Իրանի համար կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է։ Ակնհայտ է, որ խոսքը ՀՀ հարավային շրջանների մասին է։ Ի հավելումն տնտեսական այս վտանգների՝ հարկ է հիշել 2021-ի մարտին Իրանի և Չինաստանի միջև ստորագրված 25 տարվա համագործակցության համաձայնագիրը։ Այն վերաբերում է երկու երկրների միջև հարաբերությունների աշխուժացմանը թե՛ ռազմաքաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում, և կարող է մեծ փոփոխություններ մտցնել տարածաշրջանում։ Այդ համաձայնագրի լիարժեք իրագործման համար ԻԻՀ-ն պիտի ազատ կապ ունենա դեպի հյուսիս, իսկ «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչվելու դեպքում կավելանա նրա կախվածությունը Թուրքիայից և Ադրբեջանից։

Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»