Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Փաշինյա՛ն, քեզ անվտանգությո՞ւն է պետք, թող ընդդիմությունը տա բոլոր տեսակի երաշխիքները, բայց թող հայրենիք փրկենք․ Վարդան Օսկանյան

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վերջին իրադարձությունների հետ կապված Հայաստանի իշխանությունների լռությունը խլացնող է, նրանց հատուկենտ, ոչ ադեկվատ արձագանքներն այս իրադարձություններին ուղղակի զայրացնող է։

Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Ադրբեջանը մեր ժողովրդի  ճակատին դաջում է տեռորիստի պիտակը: Պետական տեռոր իրականացնող պետությունը այսօր հայ ժողովրդի՞ն է տեռորիստ անվանում։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործերի հարուցումը, որը վերաբերում է տեռորիզմի ֆինասավորմանը, որ Ադրբեջանը իր վերջին վայրագությունները վերագրում է տեռորիզմի դեմ պայքարին, և այս բոլորի դեմ դուք լռո՞ւմ եք, ոչ մի արձագանք չե՞ք տալիս, չէ որ սա ամրագրվում է մարդկանց մտքերում, միջազգային հանրության մեջ, նույնիսկ պետությունների մոտ, որոնք ինչ-որ բան են հասկանում: Բայց, երբ լռութուն է հայկական կողմից, նրանք արդեն ընդունում են դա որպես փաստ, որպես  իրականություն։ 30 տարի դուք երբևէ լսե՞լ եք, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված ինչ-որ մեկը խոսի տեռորիզմի մասին, երբևիցե այսպիսի բան եղե՞լ է»,- ասաց նա։

Օսկանյանն ընդգծեց, որ միջազգային հանրությունը, որ չափազանց զգայուն է տեռորիզմի հարցի վերաբերյալ, ԼՂ-ի հարցի շուրջ այդ թեմայով երբեք չի խոսել։

«Ուզում եք ասեք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունները երբ գալիս էին  Արցախ, խոսում էին ղեկավարության հետ, տեռորիստների հետ էին խոսո՞ւմ, իսկապե՞ս: Ձեր լռությունը հենց այդ բոլորի հակառակն է վկայում: Ո՞ւր է արտաքին գործերի նախարարը, ինչի՞ ձայն չի հանում: Մենք այսօր շատ ծանր ժամանակ ենք ապրում, մենք Արցախը դատարկել ենք։ Նույնիսկ շատ ավելի դաժան պայմաններում Արցախը չի դատարկվել, մեր պատմության որևէ ժամակահատվածում նման բան չի եղել։ Այս բոլորը արդյունք է ՀՀ իշխանությունների սխալ քաղաքականության»,- ասաց Օսկանյանը։

Նախկին արտգործնախարարի խոսքով՝  վերջին 5 տարիներին յուրաքանչյուր ճակատագրական սխալ անելուց Փաշինյանին տրվել են դիվանագիտական, ռազմաքաղաքական  խորհուրդներ, որոնք նա չի լսել։

«Նրան խորհուրդներ են տվել անօդաչուների հետ կապված, նա դա արհամարհել է։

Մենք զոհ ենք, ահավասիկ, մի մարդու սխալ քաղաքականությանը, նրա տգիտությանը այս հարցերում, նրա բոբիկությանը, անգործությանը: Նա չի կարողանում, այսօր մեր առաջ նոր մարտահրավերներ են կանգնած, մենք մտնում ենք նոր ճակատագրական փուլ: Փաշինյա՛ն, դու խորհրդի կարիք ունես, այսօր քո բանակցային օրակարգը անկախ քեզանից գլխիվայր է փոխվել, երբ քեզ կոչ էր արվում ավելի հանգիստ պայմաններում փոխել այդ նարատիվը, դու չարեցիր, այսօր դա անկախ քեզանից է փոխվել, ուղղակի դու դրա պատասխանը չունես, դու չգիտես՝ այս նոր պայմաններում ոնց վարվես, դու տապալել ես ամբողջ գործընթացը: Դու տապալել ես այն՝ մինչև ռուս-ամերիկյան սրումները։ Այսօր մենք զոհ ենք գնում երկու տարբեր հարթությունում տեղի ունեցող սխալների: Մեկը՝ զուտ ղարաբաղյան հարցում, բանակցությունների սխալ սկիզբ, սխալ ընթացք, իսկ ռուս-ուկրաինական հակամարտության սկսելուց հետո արդեն այդ հարթությունում ստեղծված հակամարտության պայմաններում քո հերթական արած սխալները։ Դու կորցրել ես քո բոլոր բարեկամներին՝ թե գլոբալ, թե տարածաշրջանային, այսօր Հայաստանի կողքին կանգնող չկա։ Բայց այդ երկու հարթություններում էլ այսօր կարելի է ինչ-որ բան անել, գիտեմ, շատերին թվում է, որ դա փրփուրներից կախվել է, թեկուզ և փրփուրներից կախվել է, բայց մի բան պետք է անել»,- ասաց նա։

Օսկանյանը նշեց, որ ՀՀ-ն իվանագիտական դաշտում անելիք ունի՝ և՛ կոնկրետ ղարաբաղյան բանակցություննների հարցում, և՛ գլոբալ հարաբերությունների կոնտեքստում։

«Փաշինյա՛ն, դու պետք է խորհուրդ ընդունես, լսես, դու առանձին ի վիճակի չես։ Ուրիշ ի՞նչ սխալ պետք է անես, որ ինքդ համոզվես, որ դու չես կարողանում այս գործը անել, որն է խնդիրը՝ քո աթո՞ռն է, անվտանգությո՞ւնն է։ Ես կոչ եմ անում ընդդիմությանը նստել, հանդիպել քո հետ, տալ  տալ բոլոր տեսակի երաշխքիները, որ մինչև քո կյանքի վերջը ապահով ապրես, բայց թող հայրենիք փրկենք։  

Թող ինչ-որ իրավիճակ փոխենք, դրա հավանականությունը այսօր կա, ես չեմ ուզում ինչ-որ փակագծեր բացեմ, ես կարող եմ մի քանի կետերով ներկայացնել, թե  ինչ պետք է անել, կա՛ այդ հնարավորությունը, բայց ես դա չեմ ուզում անեմ, նախկինում դա արել եմ, որովհետև դու չես ուզեցել կուլիսային  հանդիպել և խոսել, բայց հիմա այնքան զգայուն են խնդիրները, որ չեմ կարող այդ փոքրիկ կետերը բացել: Այս ճակատագրական փուլում մի հատ սթափվեք,  քո թիմի հետ նստեք, խոսեք, որոշում կայացրեք, որպեսզի մենք կարողանանք, ինչ-որ մի բան փոխենք: Չենք կարող մենք Արցախ կորցնենք, սա մեր հողն է, մեր պատմական հողն է: Ադրբեջանը որևէ հավակնություն այդ տարածքի հանդեպ չի կարող ունենալ, մենք այդ դուռը պետք է բաց թողնենք և այդ դուռը բաց թողնելու հնարավորությունն այսօր կա: Մտածիր իմ այս առաջարկի մասին»,- ասաց նա:

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай