Ереван, 22.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Արևմուտքում ցանկանում են Ռուսաստանը փլուզել ավելի քան 40 մասի. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

ukraina.ru-ն «Յանա Ամելինա. ԱՄՆ-ը Հայաստանի միջոցով ցանկանում է հասնել Ռուսաստանի փլուզմանը 40 մասերի» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը ստիպված է լինելու հաշտվել այն մտքի հետ, որ 5 տարում վերջնականապես դարձել է օբյեկտ, ոչ թե սուբյեկտ։ Նման կարծիք է Ukraina.ru-ին տված հարցազրույցում հայտնել քաղաքագետ, Կովկասյան աշխարհաքաղաքական ակումբի քարտուղար-համակարգող Յանա Ամելինան։

- Յանա Ալեքսանդրովնա, ի վերջո, դադարե՞լ է հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում։

- Եկեք պատրանքներ չունենանք: Պետք է խոստովանել ճշմարտությունը. հակամարտության հիմնական մասն ավարտվել է ադրբեջանական կողմի լիակատար հաղթանակով դեռևս 2020 թվականի աշնանը նոյեմբերյան համաձայնագրի արդյունքներով։ Դեռ այն ժամանակ պարզ էր, որ Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին դե ֆակտո և դե յուրե մոտ ապագայի խնդիր է, և այդ առումով պատրանքներ չպետք է լինեն։ Այն, որ հայկական կողմը և որոշ ռուս փորձագետներ երեք տարի շարունակ աչք են փակել դրա վրա, բացառապես իրենց խնդիրն է։ Այս իրավիճակում ես ցավակցում եմ Ղարաբաղի բնակչությանը, որը, պարզվեց, նույնիսկ սակարկության առարկա չէր, բացարձակապես ոչինչ էր: Ցավում եմ 2020 թվականին և այս տարի զոհված երիտասարդների համար։

- Իրադարձությունների զարգացման ի՞նչ սցենարներ կարելի է ենթադրել։

- Ամեն ինչ արդեն եղել է. ադրբեջանական կողմը հայկական կողմին շարժվելու տեղ չի թողել, ինչքան էլ վերջինս վեր-վեր թռչի։ Ես միտումնավոր եմ օգտագործում նման բառապաշար՝ փորձելով ասել, որ Հայաստանի պահվածքն այս ամենում չափազանց անհաս է թվում, ցույց է տալիս իշխանությունների քաղաքական ինֆանտիլիզմը, նրանց իսպառ անհասկացող լինելը։ Հետևաբար, արդյունքը բնական է։ Այժմ Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես կվերաինտեգրվի Ադրբեջանին, իսկ տարածաշրջանի հայերը ստիպված կլինեն կամ լքել տարածքը, կամ հաշտվել նոր կարգավիճակի հետ։ Համոզված եմ, որ Ղարաբաղի հայերը չեն մնա տարածաշրջանում, ինչ էլ որ ասեն (հարցազրույցը հրապարակվել է սեպտեմբերի 26-ին-«Փաստ»)։

- Ինչո՞ւ եք այդպես կարծում:

- Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ դա անհնար էր դեռ տասնամյակներ առաջ։ Ղարաբաղի հայերն այս հակամարտության այն կողմն են, ովքեր տուժել են ոչ իրենց մեղքով։ Բոլոր չճանաչված հանրապետություններից ղարաբաղցիներն այն մարդիկ են, ովքեր ժամանակին կերտեցին ամենալուրջ պետականությունը և զենքը ձեռքին պայքարեցին դրա համար՝ ապացուցելով, որ դրա իրավունքն ունեն։

- Ինչո՞ւ է Երևանը մեղադրում Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղը հանձնելու մեջ։

- Հիմա բազում դժգոհություններ կան թե՛ հայկական կողմից, թե՛, այսպես կոչված, ռուս հայրենասերների կողմից առ այն, որ Ռուսաստանը ամեն ինչ սխալ է արել, ինչ-որ մեկին դավաճանել է և այլն։ Կարծում եմ, որ Ռուսաստանին դավաճանել է հենց Հայաստանի իշխող վերնախավը և, բնականաբար, ստացել նման տխուր արդյունք։ Դա ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի ուժային էլիտայի խնդիրն է։ Այդ առումով, կարծում եմ, այժմ Մոսկվայի համար տեղին կլիներ առաջին հերթին հումանիտար նկատառումներից ելնելով առաջարկել պետական ծրագիր և Ռուսաստան տանել այն բոլոր ղարաբաղցիներին, ովքեր ցանկանում են վերաբնակվել իր տարածքում։ Մեզ համար դա չնչին ծախս է, իրականում խոսքը մարդկանց Ռուսաստան ռազմատրանսպորտային ինքնաթիռներով տեղափոխելու և այստեղ տեղավորելու մասին է։ Վստահ եմ, որ ղարաբաղցիները լավ կտեղավորվեն ռուսական հասարակության մեջ և չեն պահանջի մշտական հոգատարություն իրենց նկատմամբ։ Հայաստանում այդ մարդիկ փախստականների կարգավիճակով թշվառ գոյություն են պահպանելու ու բողոքելու են քաղաքական վերնախավից, որին, ի դեպ, արդեն ոչինչ չի կարող փրկել, քանի որ Հայաստանը կանգնած է պետականության լիակատար փլուզման եզրին։

- Ի՞նչ առավելություններ կստանա Ռուսաստանը, եթե հյուրընկալի ղարաբաղցիներին։

- Նախ՝ եթե Մոսկվան ընդունի ղարաբաղահայությանը, որը միշտ եղել է ռուսամետ, միայն առավելություններ կբերի մեզ և նրանց։ Բացի այդ, նրանք մեր հավատակից քրիստոնյաներն են: Երկրորդ հերթին՝ քանի որ Ռուսաստանն է Անդրկովկասում խաղաղության պահպանման երաշխավորը, մեր աշխարհաքաղաքական շահերը պետք է պաշտպանվեն նման մարդասիրական գործողություններով։

- Արտաքին քաղաքականությունում Նիկոլ Փաշինյանը գործում է՝ խստորեն համաձայն Միացյալ Նահանգների ցուցումների: Ի՞նչ ճակատագիր է սպասվում նրան։

- Փաշինյանի ճակատագիրը, կարծում եմ, չափազանց աննախանձելի է: Թերևս նա վատ ավարտ կունենա բառիս ամենաուղիղ իմաստով, մի կողմից՝ որպես ազգային շահերի դավաճան, մյուս կողմից՝ որպես իր գործն արած մավր նրան պարզապես «կհեռացնեն»։

- Ի՞նչ է սպասվում Հայաստանի հարաբերություններին Ռուսաստանի հետ։

- Հիմա հայկական ուղղությամբ նկատվում է ռուսական աշխարհաքաղաքական շահերի ակնհայտ թուլացում, գոնե PR տարածքում, ինչը նույնպես կարևոր է։ Հասկանալի է, որ այժմ՝ հայկական պետականության առանցքի՝ Ղարաբաղի կորստից հետո, անխուսափելի է բուն Հայաստանի պետականության կազմաքանդումը։ Ադրբեջանը, անշուշտ, կխփի Զանգեզուրի միջանցքով, և դա կանի իրեն և Թուրքիային հարմար ձևով։ Հայաստանի կարծիքը ոչ մեկին չի հետաքրքրում: Մենք տեսնում ենք, որ համեմատաբար մարդասիրական եղանակով (որքան էլ դա ծիծաղելի է հնչում) հայ բնակչությանը քշում են Ղարաբաղից։ Ճիշտ այդպես կլինի նաև Սյունիքում, որտեղով անցնելու է Զանգեզուրի միջանցքը։ Այսպիսով, Հայաստանը ստիպված կլինի հաշտվել անխուսափելիի հետ. հինգ տարում նա դարձել է ոչ թե սուբյեկտ, այլ օբյեկտ տարածաշրջանային հարթակում, դե ֆակտո նա այլևս ձայնի իրավունք չունի։ Վայ պարտվածներին, ինչպես Հռոմում էին ասում:

- Այն ամենը, ինչ այժմ կատարվում է Անդրկովկասում, անգլո-ամերիկյան պատմություն է։ Նրանց անհրաժեշտ է ցանկացած ապակայունացում։ Ո՞ր ճակատն է ավելի կարևոր Արևմուտքի համար՝ ուկրաինակա՞ն, թե՞ անդրկովկասյան:

- Արևմուտքի համար ամեն ինչ կարևոր է: Նրանք կօգտագործեն բացարձակապես ցանկացած, նույնիսկ ամենափոքր հնարավորությունները՝ խարխլելու Ռուսաստանին, իսկ իդեալականը՝ հասնելու նրա փլուզմանը ավելի քան 40 պետությունների։ Այնտեղ նման գաղափարներ են առաջ քաշվում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Путешествуйте с комфортом с картой Mastercard World “Travel” от Юнибанка Чем грозит ссора с Москвой? Грубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»При поддержке Ucom сообщество ArmDrone проводит бесплатные курсы по FPV-дронам