Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար. Ավետիք Չալաբյան
ПОЛИТИКАՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետության լուծարման վերաբերյալ։ Քանի որ այն արվել է ուժի պարտադրանքով, մեր բազմահազար հայրենակիցների կյանքին անմիջական մահացու սպառնալիքի պայմաններում, այն այդքանով իսկ ապօրինի է, և իրավական ուժ չի կարող ունենալ։
Համապատասխանաբար, ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար, եթե նույնիսկ դա տասնամյակներ տևի։ Աստված պահապան Արցախին, և նրա հերոսական ժողովրդին։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



