Ереван, 07.Август.2026,
00
:
00
ВАЖНО


ՀՀ սահմանների ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը

АНАЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

44-օրյա պատերազմից հետո երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելը բանակցությունների առանցքային հարցերից է։ Այս գարնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանային անվտանգության հանձնաժողով ստեղծվեց, որը գլխավորում են երկու երկրների փոխվարչապետերը։  Այսօր Ադրբեջանը խոսում է «համապարփակ փաստաթղթի», այլ ոչ թե պարզապես դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին․ հասկանալի է, որ Ադրբեջանի համար դելիմիտացիան իր մեծ պլանների մի փոքր մասն է։ Այս հարցում նրան անվերապահորեն զորակցում է Թուրքիան՝ Հայաստանին ուղղված «փաթեթային լուծման» գնալու պարբերական հորդորների տեսքով:

Փաշինյանը պնդում է, որ առանց իրավական հիմքի որևէ քարտեզ պարզապես գեղանկարչություն է։  Եվ այստեղ հարց է առաջանում, թե Հայաստանի սահմանների ո՞ր քարտեզներն են «օրինական» միջազգային իրավունքի տեսանկյունից։ Վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը»  մի հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացված են Ադրբեջանի պահանջները հայկական կողմին։ Կետերից մեկը հենց սահմանագծմանն է վերաբերում։ Ըստ այս հրապարակման՝ Բաքուն գործընթացը ցանկանում է իրականացնել 1919-20 թվականների քարտեզներով: Սակայն, հայաստանցի քարտեզագիրներն ու պատմաբանները պնդում են՝ 1919-20 թվականների քարտեզները որևէ իրավական հիմք չունեն, և դրանց հիման վրա դեմարկացիա ու դելիմիտացիա սկսել պարզապես հնարավոր չէ։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացի տակ հասկանում է բացառապես սեփական շահերին համապատասխանող եւ ոչ փոխզիջումային տարբերակ: Ինչպես արդեն գրել էինք՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի արդյունքում Հայաստանը կարող  է ադրբեջանական կողմին զիջել այսպես կոչված՝ անկլավները: Տավուշի «անկլավները» Ադրբեջանին հանձնելով՝ ունենալու ենք ռազմավարական մի շարք խնդիրներ։ Հայաստանը Վրաստանին ու Ռուսաստանին կապող ճանապարհի մի քանի հատվածներ Ադրբեջանի վերահսկողության տակ կհայտնվեն։ Ոսկեպարով են անցնում Իջեւան-Նոյեմբերյան-Վրաստան միջպետական մայրուղու 2-3 հատվածներ, որոնք, այդ տարածքը հանձնելու դեպքում, անցնելու են Ադրբեջանին: Այսինքն՝ եթե Գորիս-Կապան հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապող մեր միջպետական ճանապարհի հատվածներ տվեցինք Ադրբեջանի վերահսկողությանը, այստեղ էլ տալու ենք ՀՀ-Վրաստան-ՌԴ ճանապարհը: Բարխուդարլու եւ Սոֆուլու գյուղերի տարածքները հանձնելու դեպքում մոտակա Այգեհովիտ ու Դիտավան գյուղերը սահմանագծից հեռու կլինեն մոտ 300-500 մետր, իսկ Ազատամուտ գյուղը Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի նման կիսվելու է: Ադրբեջանին հանձնվող տարածքների մեջ շրջանառվում է նաեւ Արարատի մարզի Տիգրանաշեն (նախկին Քյարքի) գյուղի անունը: Տիգրանաշենի հանձնման դեպքում Երեւանը Վայոց ձորին, Սյունիքին, այնտեղից էլ Իրանի Իսլամական Հանրապետությանը կապող միջպետական մայրուղու մի հատվածի վերահսկողությունը կանցնի Ադրբեջանին՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով:

Կարո՞ղ է արդյոք Հայաստանը խուսափել այս գործընթացից։ Դելիմիտացիայից հրաժարվելը երբեք չի կարող պատերազմի պատճառ դառնալ իրավական տեսանկյունից։ Իրավական առումով պետությունները, ըստ այսօր գործող միջազգային իրավունքի, ունեն ուժի գործադրման իրավունք միայն երկու դեպքում։ Առաջինը ինքնապաշտպանության իրավունքն է, երբ քեզ վրա հարձակվում են, մյուսը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թողտվությունն է, երբ կա համապատասխան միջազգային կառույցի բանաձև։ Մենք, ըստ էության, գործ չունենք այս դեպքերից որևէ մեկի հետ և պնդել, որ մի կողմը չի իրականացնում դելիմիտացիա կամ մի կողմը չի համաձայնվում կատարել պարտավորությունները՝ կլինեն դրանք բանավոր խոստումների տեսքով, թե պայմանագրից բխող պարտավորություններ, սխալ է։ Նման պնդումները որևէ կերպ չեն կարող հիմնավորել կամ արդարացնել ուժի գործադրումը, որովհետև դրանք ինքնապաշտպանության իրավունքի կատեգորիայի տակ չեն ընկնում:

Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»