«Փաշինյանը մեր ափի մեջ է». թուրք քաղաքագետն ասում է, որ իրենց համար վատ կլինի, եթե Հայաստանում իշխանափոխություն լինի
ПОЛИТИКАԹուրքերն ու ադրբեջանցիները արդեն նույնիսկ չեն էլ թաքցնում, որ իրենց համար Նիկոլ Փաշինյանը չափազանց ձեռնտու է, քանի որ անում է իրենց բոլոր ցանկությունները: Փաշինյանից իրենց գոհունակությունն են արդեն հայտնել թե՛ Ալիևը, թե՛ Էրդողանը: «Թեմային» ակտիվորեն միանում են նաև այդ երկրների փորձագետները:
Ի մասնավորի, քիչ առաջ ՖԲ օգտատեր Անգելինա Ֆլորա Երվանդունին գրել է. «Հենց հիմա CNN TURK ը քննարկում է՝ ում բարեկամն է Փաշինյանը և ում թշնամին։ Թուրք քաղաքագետը ասում է, որ շատ վատ կլինի, եթե Հայաստանում հեղաշրջում լինի, որովհետև, ցիտում եմ. «Փաշինյանը մեր ափի մեջ է, ինչ ուզում ենք, տալիս է, մեզ համար ցանկալի չէ հեղաշրջումը»։
Ի դեպ, օգտատերը տեղադրել է նաև հաղորդման լինկը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



