ԱՄՆ կարճաժամկետ հյուրախաղերը և կրկին արյունաքամվող հայ ժողովուրդը. Արտակ Զաքարյան
БЛОГԸստ տեղեկատվության` Հայաստան ժամանող Սամանթա Փաուերը «կվերահաստատի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բխող մարդասիրական կարիքները բավարարելու հանձնառությանը»:
Արցախը ցեղասպանվում և էթնիկ զտումների ենթարկվելով` կործանվում է: Հայաստանի տարածքային ամբողջականությունը վաղուց ոտնահարված է: Անկախությունը` հենց նույն արևմուտքի ջանքերով կախվել է թուրք-ադրբեջանական ցանկություններից:
Իսկ ժողովրդավարության մասին խոսելիս` տես ՀՀ ոստիկանության վայրագություններն ու դատական բեսպրիդելը: Դա լրիվ բավարար է երկերեսանիության համար:
Սեփական ազգին դավաճանած, հայրենազրկած, սպանած, բռնաճնշումների ենթարկած և ուրացող իշխանությանն աջակցելը` ԱՄՆ կողմից պայթյունավտանգ և թունավոր նվեր է հայ ժողովրդին:
Բոլորս շատ լավ տեսնում ենք, որ Հարավային Կովկասում ԱՄՆ իրական գործընկերն Ադրբեջանն է, իսկ դաշնակիցը` Թուրքիան: Իսկ միջազգային հանրությունը` Հայաստանը վերածել է արնաշաղախ խմորի, որից ինչ կամենա, այն էլ կստանա:
Հայաստանի մարիոնետ կառավարիչները ո´չ ԱՄՆ-ում, Արևմուտքում, ո´չ Ռուսաստանում, ո´չ էլ այլ տեղերում ընկեր չեն կարող ունենալ:
Կյանքում էլ է այդպես. ո՞վ կցանկանա ընկերություն անել դավաճան, քցող, անվստահելի բոսյակի հետ:
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...
5
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна



