Ереван, 18.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Սիրիահայերը նոր որակ բերեցին սպասարկման ոլորտ. ՄԱԿ ՓՀԳՀ գրասենյակ

МЕЖДУНАРОДНОЕ

Սիրիահայերը Նանսենի  փրկած հայ ընտանիքների ծոռներն են, նրանց մոտ հայրենասիրության գաղափարը դրդում է դիմակայել Հայաստան տեղափոխվելու հետևանքով ծառացած դժվարություններին: Այս մասին  «Արմենպրես»-ի հետ զրույցում նկատեց ՄԱԿ ՓՀԳՀ գրասենյակիարտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը:

«Ութսունականների վերջին և իննսունակաների սկզբին Ադրբեջանից գաղթած անձինք այստեղ հայտնվեցին առանց որևիցե գաղափարախոսության, փլվող, սակայն իրենց համար շատ լավ ծանոթ երկրում, այն ժամանակ չկար միջազգային հանրության ուշադրությունը: Իսկ Սիրիայից գաղթածների դեպքում, ովքեր հիմնականում բնակվել են Հալեպի հայկական գետոյում, որտեղ ֆիտնես ակումբ հաճախելը չնչին գումար արժեր, մարդիկ ունեին հրաշալի բիզնեսներ», - նշեց Անահիտ Հայրապետյանը և ընգծեց, որ եթե ադրբեջանահայերին ժամանակին տրամադրվում էին հանրակացարաններ, ապա սիրիահայերի դեպքում օրենք արդեն փոխհատուցում են տան վարձի մի մասը:

ՄԱԿ ՓՀԳՀ գրասենյակի արտաքին կապերի պատասխանատուն խոստովանեց, որ Ադրբեջանից փախստականների գաղթի ժամանակ և նրանց ինտեգրացիային ուղղված աշխատանքներում թույլ են տրվել շատ սխալներ, քանի որ իրենք սկսնակ էին, նաև առկա էին բազում խնդիրներ: Անահիտ Հայրապետյանը նկատեց, որ ի տարբերություն սիրիահայերի ինտեգրման համար առկա պայմանների, նույնիսկ Իրաքի փախստականների հոսքի ժամանակ արվել էին շատ սխալներ, չկար համակարգված աշխատանքային ուղեցույց, չկար վարկային համակարգը:

«Իննսունականների սկզբին Բաքվից Հայաստան տեղահանվածները ապրել և մեծացել էին Հայաստանում բնակվողների համար  գրեթե նույն միջավայրում, մեկ երկրում, որտեղ առկա էր համահարթեցման գործոնը: Սակայն Ադրբեջանից տեղահանված մարդիկ, տեղափոխվելով Հայաստան, հայտնվեցին մի կաթսայի մեջ, որտեղ համեմատաբար իրենց մոտիկ մտածելակերպի և ձգտումների մարդիկ էին ապրում,  իսկ երկիրն ապրում էր Սպիտակի երկրաշարժի և Արցախյան ազատամարտի առաջին օրերը: Իսկ Սիրիայից տեղահանվածներն հայտնվեցին բացարձակապես այլ միջավայրում, և բավական էր  տեղի շուկային լավ ծանոթանալ, որ նրանք այսօր կարողանային օգտագործել իրենց ձիրքն ու կայանալ այստեղ: Նույն բանը տեղի ունեցավ խորհրդային տարիների հայրենադարձության ժամանակ», - նշեց Անահիտ Հայրապետյանը:

Այսօր Երևանում առավել աչքի են ընկնում ռեստորանային ոլորտում աշխատող սիրիահայերը, որոնք նոր որակ բերեցին սպասարկման ոլորտ: Սակայն, ՄԱԿ ՓՀԳՀ գրասենյակի արտաքին կապերի պատասխանատուի խոսքով, շատերը նաև հրաշալի ծրագրավորողներ են, ոսկերիչներ, վարսահարդարներ:

«Իհարկե, կարծիքներ հնչում են, որ  սիրիահայերի նորաբաց բիզնեսները «խփում են տեղացիների գործին», սակայն եթե տեղաբնակների բիզնեսն այդ պատճառով անկում է ապրում, նշանակում է այն չի համապատասխանում շուկայական պահանջներին: Սիրիացիներն իրենց հետ բերել են լրիվ նոր շունչ», - ասաց Անահիտ Հայրապետյանը:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե Հայաստան տեղափոխված և աշխատունակ սիրիահայերից քանի՞սն են գործազուրկ, ՄԱԿ-ի ներկայացուցիչը նկատեց, որ առաջարկվող աշխատանքը շատ է, սակայն այդ մարդկանց համար ժամանակ է պետք, որպեսզի իրենք սովորեն ապրել, օրինակ, 60 հազար դրամ աշխատավարձով, երբ Սիրիայում նույն աշխատանքի համար վարձատրվում էին շատ ավելի բարձր:

«Սակայն, եթե Սիրիայում կանայք չէին աշխատում, ապա այստեղ արդեն սկսել են աշխատել, ինչը շատերի համար խիզախ քայլ է:  Նրանցից շատերը հրաշալի մատնահարդարներ են, դերձակներ, խոհարարներ և նման արհեստների տերեր,  որոնցով զբաղվելու համար տանից դուրս գալն անհրաժեշտ չէ», - նշեց Անահիտ Հայրապետյանը:

Իսկ, որպեսզի Հայաստանում ապաստան գտած անձինք կարողանան նոր պայմաններում հաջողության հասնել իրենց բիզնեսում, ՄԱԿ ՓՀԳՀ գրասենյակի արտաքին կապերի պատասխանատուի խոսքով, տրամադրվող համալիր աջակցության շրջանակում զուգահեռաբար ցուցաբերվում է նաև հոգեբանական ինտեգրման աջակցություն: 

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян