Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանությունը ժամ առ ժամ ավելի է խորանում
ПОЛИТИКАԱրցախում Ադրբեջանի կղմից շարունակվող ցեղասպանությունը, որը իրականացվում է միջազգային հանրության, առաջին հերթին ռուս խաղաղապահների թողտվության ներքո, ժամ առ ժամ ավելի է խորանում։
Սովամահության եզրին գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ շարունակվող ֆիզիկական և հոգեբանական վայրագությունները ունեն մեկ նպատակ. Արցախը վերածել համակենտրոնացման ճամբարի՝ իրականացնելով էթնիկ զտում։
Ցեղասպան Ադրբեջանի հետ «ինտեգրացիայի» գործընթացը ողջունվում է միջազգային հանրության կողմից՝ հաշվի չառնելով հայ ժողովրդի նկատմամբ իրականացված և իրականացվող վայրագությունները։
Ակնհայտ է, որ Արցախում հայ բնակչության առկայությունը կարճաժամկետ հատվածում կարևոր է Ադրբեջանի համար՝ ցույց տալու իր «խաղաղասեր» նպատակները միջազգային հանրությանը, միևնույն ժամանակ, առաջիկայում բարձրաձայնելու ադրբեջանցիների՝ Հայաստանում ապրելու իրավունքի մասին։
Այս իրավիճակում, Հայաստանի իշխանությունները պարտավոր են միջազգային կառույցների հետ համատեղ անհապաղ ապահովել Արցախում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխման միջազգայնորեն ամրագրված իրավունքը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



