Ереван, 22.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Ամերիկացիների հանկարծակի սերը Հայաստանի և Արցախի հանդեպ Թուրքիայի հետ խիստ համաձայնեցված է

АНАЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Անշուշտ լավ է, որ ԱՄՆ Սենատը լսումներ է անցկացնում Արցախի վերաբերյալ։ Սա չափազանց կարևոր իրադարձություն է, եթե չլիներ մեկ «բայց»։ 

Լսումները ցույց տվեցին, որ խնդիրների հայկական «փաթեթը» եւ լուծման մեթոդները ԱՄՆ-ի կողմից դիտարկվում են բացառապես Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի ազդեցության դուրս մղման առումով: 

Ուղղակի մեջբերում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմի խոսքերից, ով բառացիորեն ասել է հետևյալը. «ԱՄՆ- ն պետք է ընդլայնի աջակցությունը Հայաստանին զարգացման, պաշտպանության և անվտանգության ոլորտում` այնքանով, որքանով դա հնարավոր է։ Մենք ռազմավարական հնարավորություն ունենք դիմակայելու Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ազդեցությանը այս տարածաշրջանում»: Հայտարարել է Քիմը ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։ 

Այսինքն, ունենք մի իրավիճակ, երբ ԱՄՆ-ը Հայկական հարցը դիտարկում է բացառապես Արևմուտք-Արևելք առճակատման համատեքստում և ոչ այլ կերպ։ Մնացած խոսքերն այն մասին, թե իբր «ԱՄՆ-ն չի հանդուրժի որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ուղղությամբ», ընդամենը խոսքեր են, քանի որ նույն ԱՄՆ-ն տարածաշրջանում ռազմական դիմակայության նախաձեռնողներից մեկի՝ Թուրքիայի դաշնակիցն է։ 
Որպես «ամերիկյան խոսքի» արդիականության օրինակ կարող ենք հիշել 2020 թվականի աշնանը 44-օրյա պատերազմի ժամանակ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված «հրադադարի համաձայնագիրը», որը թուրք-ադրբեջանական տանդեմը ցուցադրաբար խախտեց: 

Եւ ի՞նչ. ԱՄՆ-ն պատժամիջոցնե՞ր է սահմանել Ադրբեջանի դեմ համաձայնագիրը խզելու համար։ Ոչ, այսինքն՝ ամերիկացիների հանկարծակի սերը Հայաստանի և Արցախի հանդեպ Թուրքիայի հետ խիստ համաձայնեցված քայլ է։ Իրավիճակն իրականում ավելի քան հասկանալի է։ 2018 թվականից սկսած Հայաստանում գործնական հիմքի վրա իրականացվեց աշխարհաքաղաքական նոր իրողություն ձևավորելու ծրագիր, որտեղ շեշտը դրվեց տարածաշրջանում ռուս-իրանական ազդեցության դուրս մղման վրա:

Հայաստանի շուրջ բոլոր գործընթացները, հավակնությունները, ռազմական գործողությունները, դիվանագիտական նկրտումները ընդամենը «մեծ խաղի տարրեր էին փոքր տարածաշրջանում» Ռուսաստանին և Իրանին դուրս մղելու` Հայաստանի, Արցախի և հայերի անվտանգության, կյանքի, ապագայի հաշվին։ Յուրի Քիմի հայտարարությունը պարզապես բացահայտեց այն ամենը, ինչի մասին լուրջ վերլուծական կենտրոնները զգուշացնում էին վերջին հինգ տարիների ընթացքում։ 

Ես չգիտեմ, թե այս իրավիճակում ինչպես կվարվի Ռուսաստանը, բայց Իրանը... Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի շուրթերով արդեն հայտարարել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին, որ Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում «երրորդ երկրների» դիրքերի ուժեղացումը՝ ավելի քան թափանցիկ ակնարկելով Հայաստանի համար խիստ բացասական հետևանքների մասին։ Անշուշտ, Հայաստանի ներկայիս իշխանություններն անկախ միավոր չեն և ընդամենը կատարում են այն դերը, որ իրենց վրա են դրել «արևմտյան բարեկամները» +թուրք-ադրբեջանական տանդեմը։ 

Սակայն մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ հայկական ղեկավարության ձեռքով արվում է ամեն ինչ, որպեսզի հնարավորինս բարենպաստ պայմաններ ստեղծվեն Արցախի ոչնչացման և Հայաստանի մասնատման համար՝ հանուն տարածաշրջանից ռուսներին և իրանցիներին դուրս մղելու։ Եվ ի դեպ, «վաշինգտոնյան շրջկոմի» մատուցմամբ արդեն գալիք աղետի մեղավորները նշանակված են, և դա, համաձայն փաշինյանական իշխանության քարոզչամեքենային, բնավ թուրքերը և ադրբեջանցիները չեն։ 
Կարող եք կռահել, թե` ով:

Արման Աբովյան

 

Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Путешествуйте с комфортом с картой Mastercard World “Travel” от Юнибанка Чем грозит ссора с Москвой? Грубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»При поддержке Ucom сообщество ArmDrone проводит бесплатные курсы по FPV-дронам