Ереван, 25.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Փաշինյանի կործանարար քաղաքականության թիրախում առաջին հերթին երիտասարդությունն է, և ամենից ակտիվ պետք է երիտասարդները լինեն. Անդրանիկ Թևանյան

ПОЛИТИКА
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը սեպտեմբերի 12-ին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նրանց կոչ է արել հնարավորինս ակտիվանալ՝ հատկապես առաջիկա ընտրությունների հետ կապված։
 
«Այդ հարցը հատկապես պետք է մտահոգի մեր երիտասարդներին, ովքեր մեր ապագան են, որոնք տեր պետք է կանգնեն մեր երկրին: Իսկ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության թիրախում առաջին հերթին երիտասարդությունն է,-նշեց Անդրանիկ Թևանյանը,-Եթե դուք չզբաղվեք քաղաքականությամբ, քաղաքականությունը ձեզանով անպայման զբաղվելու է»:
 
Հանդիպման սկզբում, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդի հորդորով, երիտասարդները հոտնկայս ողջունեցին Արցախի երիտասարդներին:
«Այսօր մենք մի վիճակում ենք, երբ որ ձեր հասակակիցներն Արցախում հնարավորություն չունեն ազատ տեղաշարժվելու, կենսապահովման պայմանները շատ ծանր են և նրանք, փաստացի, պահում են մեր առաջնագիծը, որ մենք այստեղ կարողանանք հանգիստ շփվել իրար հետ,-նկատեց Անդրանիկ Թևանյանը, ապա խոսքն ուղղեց Արցախի մեր հայրենակիցներին,-Սիրելի արցախցինե՛ր, դուք իմացեք, որ մենակ չեք, և Հայաստանը ձեզ հետ է: Ուշադրություն մի՛ դարձրեք այս իշխանությունների վարած քաղաքականությանը, իրենք Թուրքիային ու Ադրբեջանին են սպասարկում»:
Ելույթի ընթացքում Անդրանիկ Թևանյանը հանգամանորեն բացատրեց ու հիմնավորեց, թե ինչու է նախ՝ փաշինյանական իշխանությանը բնորոշում որպես թուրքական շահերի սպասարկու, ապա նկատեց. «Մեր նպատակը նաև այն է, որ այս իշխանության փոփոխությամբ հնարավորություն ունենանք միասնական պայքարելու մեր արտաքին թշնամիների դեմ, պահելու Հայաստանն ու Արցախը, պահելու մեր անկախությունը, մեր անվտանգությունը և մեր պատիվն ու արժանապատվությունը»:
 
«Մայր Հայաստան»-ի առաջնորդը նաև նշեց, որ եթե ստանդարտ իրավիճակ լիներ, ապա դաշինքում միավորվածներից շատերը, ինքն անձամբ, չէին մասնակցի այս ընտրություններին, և դրանք այլ տրամաբանությամբ կանցնեին:
«Բայց հիմա այնպիսի վիճակ է, որ մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել ու հետևել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը բերում նո՛ր պատերազմ, նո՛ր կորուստներ, նո՛ր զիջումներ, նո՛ր զոհեր:
 
Մեր անվտանգությունը հիմա շատ փխրուն վիճակում է, իսկ Նիկոլ Փաշինյանն ընտրել է իր անձնական անվտանգության ապահովման ճանապարհը, և մենք այս ամենի դեմն առնելու համար է, որ մտել ենք ընտրապայքարի մեջ: Մտել ենք՝ ամբողջական իշխանափոխություն իրականացնելու ծրագրով, և կարծում ենք, որ մայրաքաղաքի ընտրությունները հրաշալի հնարավորություն են տալիս մեր քաղաքացիներին համախմբվելու և միասնաբար պայքարելու այս իշխանության դեմ, այս իշխանության վարած քաղաքականության դեմ»,-հնարավորինս ամփոփ ներկայացնելով «Մայր Հայաստան» դաշինքի դիրքորոշումն ու ընտրապայքարային մոտիվացիան՝ ասաց Անդրանիկ Թևանյանը, ապա ներկայացրեց Հայաստանի ու Արցախի շուրջ ձևավորված և փաշինյանական իշխանության վարած «քաղաքականության» հետաևանքով մեր պետականության գոյությանն ուղղակիորեն սպառնացող վտանգների, աշխարհաքաղաքական իրադրության հիմնական հատկանիշները:
Անդրանիկ Թևանյանն ընդգծեց, որ Փաշինյանը գնում է Թուրքիային ու Ադրբեջանին շարունակական զիջումներ անելու ճանապարհով, քանի որ նրա համար իր անձնական անվտանգության ապահովման խնդիրը շատ ավելի կարևոր է, քան Հայաստանի Հանրապետության գոյությունը, և հիմա Փաշինյանի կարգախոսը հետևյալն է՝ «կա՛մ ես կլինեմ իշխանություն, կա՛մ Հայաստանի Հանրապետությունը չի լինի»: Բայց նույնիսկ եթե ինքը լինի իշխանություն, Հայաստանն առավել ևս չի լինի, որովհետև թուրքերը չեն բավարարելու ՀՀ գոյությունը «կադաստրի թղթով» ապահովելու նրա պահանջը: Թուրքերը կարող են միայն իրեն անձնական անվտանգության երաշխիքներ տալ, և այդ ուղղությամբ էլ հենց ինքը աշխատում է:
 
Այս իրավիճակում, ինչպես նշեց բանախոսը, Փաշինյանը միտումնավոր փչացնում է հարաբերությունները Հայաստանի բնական դաշնակիցներ Իրանի և Ռուսաստանի հետ, որպեսզի Հայաստանը մենակ թողնի Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ և հետագայում «մեղավորներ նշանակի»՝ արդեն ծանոթ ձեռագրով:
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց. «Մենք այս քաղաքականությունը դատապարտում ենք: Մենք համարում ենք, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը պետական դավաճանություն է, որովհետև հակասում է Հայաստանի ամբողջ օրենսդրությանն ու մեր պետության ձևավորման փիլիսոփայությանը: Եվ դա է պատճառը, որ մենք երևանյան ընտրությունները դիտարկում ենք որպես հնարավորություն, որպեսզի փոխենք այդ քաղաքականությունը և ստանանք խաղաղություն:
 
Եթե Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության, ապա որևէ պարագայում, որևէ տարբերակով մենք խաղաղ ու անվտանգ ապրելու հնարավորություն չենք ունենալու:
Եվ մենք կոչ ենք անում բոլորին, բոլոր ազգային ուժերին, բոլոր հասարակական կազմակերպություններին, բոլոր անհատներին, մեր ժողովրդին՝ միասնաբար պայքարել այս իշխանության դեմ, միասնաբար գնալ ընտրատեղամասեր, հանկարծ չմտածել, որ բոլոր խնդիրները, միևնույն է, լուծված են, այսպես ասած՝ «իրենք ընտրված են»: Բլե՛ֆ է դա»:
 
Անդրանիկ Թևանյանը շեշտեց, որ Փաշինյանն ու ՔՊ-ն բացարձակապես չունեն հանրային վստահություն, և ընտրակեղծիքներն են միակ տարբերակը, որով կարող են վերարտադրվել մայրաքաղաքում: Իսկ ընտրակեղծիքների դեմն առնելու համար շատ կարևոր է քաղաքացիների ակտիվ մասնակցությունը, որպեսզի տեր կանգնենք մեր քվեին, մեր ձայներին:
«Իսկ եթե հանկարծ այս իշխանությունները գայթակղություն ունենան, խելապակասություն ունենան և գնան ընտրակեղծիքների, դա նշանակում է, որ իրենք հանրային կյանքը, քաղաքական կյանքը մտցնում են ցնցումների դաշտ, ապակայունացման դաշտ և դրա պատասխանատուն հենց իրենք են լինելու»,-ընդգծեց «Մայր Հայաստանի» առաջնորդը՝ վստահություն հայտնելով, որ ծավալած պայքարը բերելու է փաշինյանական ոչ լեգիտիմ, օրենքից դուրս հայտնված իշխանության հեռացմանն ու հանրագումարում՝ Հայաստանում նոր, լեգիտիմ և ազգային իշխանության ձևավորմանը:
 
 
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай