Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Երազում էր ուղևորություններն Արևմտյան Հայաստանից սկսել. արցախցի Հելենի կիսատ մնացած ճամփան. sputnikԱրմենիա

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լույս աղջիկ, որը ժպտալու ուժ և լավատեսություն էր գտնում կյանքի ամենադժվար պահերին անգամ. այսպես են ընկերներն ու գործընկերները բնութագրում Հելեն Դադայանին։

Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հելենն արդեն մոտ մեկ տարի է` տանը չէր եղել, հիմա էլ մարմինը չեն կարողանում հայրենի Ճարտար հասցնել։ Գյումրի-Երևան ճանապարհին օգոստոսի 14–ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված Հելենի մարմինն արդեն 3 շաբաթից ավելի է` Գորիսի դիահերձարանում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հայտնեցին, որ հարցը դեռ լուծված չէ։

Ընկերներն ասում են` Հելենը բազմաթիվ երազանքներ ուներ, որոնցից մեկն ամբողջ աշխարհը տեսնելն էր։ Իր մեծ ուղևորությունն էլ ծրագրել էր Արևմտյան Հայաստանից սկսել. պլանավորել էր հաջորդ տարի Կիլիկիա գնալ…

Հելենի հարազատ համալսարանի չորրորդ հարկում, որտեղ նաև նրա աշխատասենյակն էր, վերջին օրերին բոլորը ցածրաձայն են խոսում, անցնելիս անպայման կանգ են առնում Հելենի հիշատակի անկյունի մոտ, որտեղ նրա լուսանկարներն են ու սիրելի պնդուկները։

Հելենը «Եվրասիա» համալսարանի կառավարման ֆակուլտետի ավարտական` 4-րդ կուրսի ուսանող էր, ցանկանում էր կրթությունը շարունակել մագիստրատուրայում։ Սովորում էր գերազանց, համալսարանի լավագույն ուսանողներից էր, անվանական կրթաթոշակառու, անցյալ տարի էլ «Էրազմուս +» ծրագրով 6 ամսով Պորտուգալիա էր մեկնել։ Սովորելուն զուգահեռ արդեն մի քանի ամիս է` աշխատում էր Կառավարման ամբիոնում։ Վարիչի օգնականն էր։

«Ինչքան հավաքվում էինք, ընկերներով տեղ էինք գնում, Հելենն ասում էր` ժամանակ չունեմ, աշխատում եմ, չեմ հասցնի գալ, իսկ հիմա արդեն միշտ մեզ հետ է…»,- ասում են ընկերուհիները։

Հելենն ու Սյուզին հանդիպեցին 3 տարի առաջ, երբ համալսարան ընդունվեցին։ Սյուզին Հրազդանից էր եկել, Հելենը` Արցախից, որոշեցին միասին բնակարան վարձակալել։

Սյուզին խոստովանում է` սկզբում այնքան էլ լեզու չէին գտնում. Հելենն ավելի ակտիվ էր, սիրում էր շփվել, խոսել, պատմել, և պատմությունների առանցքում հաճախ Արցախն էր, ինքն ավելի ինքնամփոփ է, բայց հետո շատ արագ ընկերացան։

«Երբ սկսեցինք միասին ապրել, ասաց` ես հույս ունեի, որ դու գոնե ճաշ եփել կիմանաս, որովհետև ինքը չգիտեր, բայց դե ես էլ չգիտեի։ Մի կերպ սկսեցինք համատեղ կենցաղը գլուխ բերել։ Ի վերջո, ես էի եփում, որովհետև չիմանալով հանդերձ` իրենից շատ գիտեի»,- ասում է Սյուզին։

Պոզիտիվը

Հելենը ցանկացած իրավիճակում կարողանում էր դրականը տեսնել, հավատալ՝ բարին հաղթելու է չարին։ Այդպես էր նաև Արցախի շրջափակման հարցում․ թեպետ արդեն գրեթե 1 տարի տանը չէր եղել, ընտանիքի անդամներին չէր գրկել, բայց վստահ էր՝ շուտով հարցը կլուծվի, ճանապարհը կբացվի, ինքն էլ տուն կգնա։

Միայն ամենամտերիմները կարող էին Հելենի դեմքի արտահայտությունից հասկանալ նրա ապրումները, այն անհանգստությունը, որ ուներ Արցախի համար։ Ներսում եղածը երբեք ցույց չէր տալիս, պարզապես ժպտում էր ու անցնում առաջ։

Ջոնիկը

Հելենն առանձնահատուկ կապված էր իր շան` Ջոնիկի հետ, որը ևս շրջափակված Արցախում էր մնացել։

«Տուն էր զանգում, առաջինն ասում էր՝ Ջոնիկն ո՞ւր ա, ո՞նց ա, Ջոնիկին ցույց տվեք։ Ասում էի՝ Հելեն, ճիշտն ասա, տնեցիքին ես ավելի շատ կարոտե՞լ, թե՞ Ջոնիկին»,- պատմում է Սյուզին։

Անգամ նոթբուքի գաղտնաբառն էր Ջոնիկ։ Առհասարակ կենդանասեր էր, խանութից կեր էր գնում ու փողոցային շներին, կատուներին կերակրում։

Քնկոտ, բայց պարտաճանաչ

–Հոբբի ունե՞ր,–հարցնում եմ։

–Հելենի հոբբին ու տարերքը քնելն էր,– կատակում են ընկերները,–կարող էր օրը 24 ժամ քնել։

Քնում էր, բայց բոլոր գործերը հասցնում էր ժամանակին։

Ասում են` կարող էր 1 ժամում մի ամբողջ օրվա աշխատանքն անել։ Շատ պարտաճանաչ էր, Հելենի վրա միշտ կարելի էր հույս դնել։

Վերջին ուղևորությունը

Արևմտյան Հայաստան ուղևորության մասին խոսում էր ամիսներ շարունակ։ Ընկերները ծրագրել էին Վրաստան գնալ, բայց ինքը որոշեց՝ նրանց չի միանա, կգնա երազանքն իրականացնելու։

«Ասացի՝ ինչո՞ւ հենց Արևմտյան Հայաստան, միայն տատիկ-պապիկներն են էնտեղ գնում, ասաց` չգիտեմ, ինձ մի տեսակ կանչում է»,- պատմում է Սյուզին։

Մյուս ընկերուհուն` Մերիին դիմելու առանձնահատուկ ձև ուներ Հելենը. ղաշանգ (սիրուն,-խմբ.) ընկեր Մերի։

«Գրել էի` խմբից հեռու չգնաս, չկորչես, հաց կուտես, ասաց` ինչ էի անելու առանց քեզ։ Բա հիմա ես ի՞նչ եմ անելու առանց քեզ․․․»,- ասում է Մերին ու լռում…

Հելենին աղջիկները վերջին հրաժեշտը չտվեցին։ Վթարի հենց հաջորդ օրը մորեղբայրը մարմինը տարավ, որ հուղարկավորեն հայրենի Ճարտարում, սակայն Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիներն անգամ մարմինն են արգելում տանել Արցախ…

Հելենն ընտանիքի փոքրն էր. ունի մեծ քույր ու եղբայր։ Մի քանի օր առաջ նրա ծննդյան օրն էր, 21 տարեկան կդառնար…

Այսօր հայտնի դարձավ, որ Հելեն Դադայանի հարազատներն անհապաղ միջոցի խնդրագրով դիմել են ՄԻԵԴ, որպեսզի հնարավոր լինի աղջկա դին տեղափոխել Արցախ։

«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы