Ереван, 25.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հերթական պատերազմի փուլը ձեռնտու է առաջին հերթին ուկրաինական դիմակայության շահառուներին. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Life.ru-ն «Ինչո՞ւ է Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը պատրաստվում պատերազմել» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում դժգոհել է, որ ռուս խաղաղապահներն իբր չեն կատարում եռակողմ հայտարարությամբ իրենց վստահված առաքելությունը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։ Քաղաքական գործիչն ասել է, որ ռուս զինվորականները չեն կարողանում ապահովել երթուղու անվտանգությունը։

«Գոյություն ունեն գործընթացներ, որոնք հանգեցնում են նրան, որ մի օր մենք կարող ենք արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այլևս այստեղ չէ»,ասել է Փաշինյանը։ Հայաստանի վարչապետը նաև համարել է, որ «անվտանգության հարցերում Ռուսաստանից կախվածությունը ռազմավարական սխալ էր»։ Նա նաև նախատել է Ռուսաստանին՝ «տարածաշրջանից հեռանալու համար»: «Եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ապա երբեք խաղաղություն չի լինի։ Մեր դիրքորոշումն այն է, որ խաղաղության օրակարգը պետք է անպայման առաջ շարժվի, և մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ այդ ուղղությամբ առաջընթաց գրանցվի, խաղաղության պայմանագիր կնքվի Ադրբեջանի հետ»,- հավելել է Փաշինյանը։ Բացի այդ, նա շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի կապակցությամբ։ Դրան ի պատասխան՝ Ադրբեջանը ակնթարթորեն հայտարարել է բանակցային գործընթացից Նիկոլ Փաշինյանի դուրս գալու մասին և դա հավասարեցրել է «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության հետ, որը, ինչպես գիտենք, զրոյացրեց գրեթե 30-ամյա բանակցային գործընթացը և նպաստեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի մեկնարկին:

Այս ամբողջ հռետորաբանությունը վաղուց է ծանոթ ռուս փորձագետներին: Ավելին, նրանցից մի քանիսը իրավիճակի սրումը կապում են Հայաստանի վարչապետի մոլագար ցանկության հետ, այն է՝ Ռուսաստանի ազդեցության գոտում սրել Մոսկվայի համար առանց այն էլ ծանր իրավիճակը։ Հերթական պատերազմի փուլը ձեռնտու է առաջին հերթին ուկրաինական դիմակայության շահառուներին, որոնք չափազանց անհանգստացած են Ռուսաստանի հաջողություններով։ «Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ Ադրբեջանի հետ հակամարտության շրջանակներում շատ տարօրինակ է թվում։ Նա բացառապես կախված է Ռուսաստանից, բայց Ռուսաստանի շահերն ու խնդիրները հենց այնպես չեն անտեսվում։ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ մոլագար համառությամբ ամեն ջանք գործադրում է Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կրկին բորբոքելու համար»,- ասել է Ազգային հետազոտական համալսարանի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դոցենտ Անդրեյ Սուզդալցևը։

Փորձագետի կարծիքով, Փաշինյանը, կարծես թե, կիրառում է այնպիսի միջոցառումների շարք, որ Մոսկվայի ուշադրությունը շեղի Ուկրաինայից։ Դա էլ իր հերթին ավելացնում է Հայաստանում ստեղծված իրավիճակի հանրային մերժումը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանը ներկայացնող քաղաքական փորձագետները մեկ անգամ չէ, որ խոսել են ոչ միայն այն դիվանագիտական և տնտեսական աջակցության անհրաժեշտության մասին, որը կարող է տրամադրել Մոսկվան, այլ նաև հույսը դրել են Ռուսաստանի՝ Ադրբեջանի դեմ պատերազմի մեջ մտնելու վրա։ Պաշտոնական Երևանը, խաղաղապահ զորախմբի գործողություններն անվանելով պասիվ, քննադատում է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը։ Հանրապետության քաղաքական շրջանակներում, հիշեցրել է Անդրեյ Սուզդալցևը, կարծում են, որ Մոսկվան դավաճանել և լքել է Հայաստանը: «Իսկ երբ դուք հարց եք տալիս, թե «ինչո՞ւ Հայաստանի խորհրդարանը, ղեկավարությունը, կառավարությունը ոչ մի հայտարարություն չարեցին ի պաշտպանություն Ռուսաստանի, որն այժմ շատ դժվար պայքար է մղում ՆԱՏՕ-ի բանակի դեմ Ուկրաինայի դաշտերում», կամ «ինչո՞ւ հայտարարություններ չեղան, այդ թվում՝ երբ Ղրիմը վերադարձավ Ռուսաստանին», ապա հայ քաղաքական գործիչների ու քաղաքագետների շրջանում նման խոսակցությունները շատ սուր են ընկալվում, մերժում են դրանք։

Հիանալի հասկանալով, որ Ռուսաստանից բացի ոչ ոք չի կարող պաշտպանել Հայաստանին, այնուամենայնիվ, հայկական վերնախավն ընտրում է հակասական ռազմավարություն և, ինչպես ասում են, վառելիք է նետում կրակի մեջ»,- մեկնաբանել է Անդրեյ Սուզդալցևը։ Փորձագետը կանխատեսել է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է փորձել հակամարտություն հրահրել: Հարկ է նշել, որ, ըստ Սուզդալցևի, «Ադրբեջանը մտադիր է ռազմական գործողությունների մեջ մտնել, նա հաղթանակից էյֆորիայի մեջ է և երազում է ընդմիշտ փակել Լեռնային Ղարաբաղի խնդիրը»։ Ճիշտ է, այն հարցը, թե ի՞նչ անել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի հետ, մնում է բաց։ «Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածք, այսինքն՝ Բաքվի զորքերը այնտեղ ինչ-որ ինքնիշխանություն ունեն և կարող են իրենց գործն անել։

Միաժամանակ, Ռուսաստանը կտրուկ քայլեր չի ձեռնարկում Լաչինի միջանցքի շրջափակումը դադարեցնելու համար, բայց ի՞նչ իմաստ ունի քայլեր ձեռնարկել այն իրավիճակում, երբ Հայաստանն ինքն է պատրաստ այդ տարածքը հանձնել Ադրբեջանին։ Ի՞նչ իմաստ ունի կոնֆլիկտի մեջ մտնել Բաքվի հետ, եթե Փաշինյանը պատրաստ է թիկունքից դանակ խփել և ինչոր առանձին պայմանավորվածություններ ձեռք բերել, - ասել է Ֆինանսական համալսարանի դոցենտ Գևորգ Միրզայանը,ստացվում է, որ Ռուսաստանը մտել է ոչ իր գործի մեջ և մեղավոր է դարձել բոլոր կողմերի համար։ Ուստի, առանց Հայաստանի իշխանությունների աջակցության, Մոսկվայի համար շատ դժվար է պաշտպանել հայերի իրավունքները»։ Ընդհանուր առմամբ, փորձագետները նշում են, որ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում նոր բան չի ասել։ Այն ամենը, ինչ նա ասել է, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու իր համակարգային քաղաքականության մի մասն է, որին նա հավատարիմ է մնացել իր ողջ կարիերայի ընթացքում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай