«Մայր Հայաստան» դաշինքի անդամներն Ավանում են (տեսանյութ)
ПОЛИТИКА«Մայր Հայաստան» դաշինքն ավագանու ընտրություններին մասնակցող միակ ուժն է, որը հստակ գնահատական է տալիս Փաշինյանի կործանարար եւ պետականաքանդ իշխանությանը, երբեք չի համագործակցել այդ իշխանության հետ եւ առաջարկում է ամբողջական իշխանափոխություն՝ հայտարարեց դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը Ավան վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպմանը։
«Փաշինյանը Հայաստանը դրել է ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի հակադրության մեջտեղում. սա նշանակում է, որ մեր երկիրը բզկտելու են»,-մտահոգություն հայտնեց Անդրանիկ Թեւանյանը։
Նա նշեց, որ «Մայր Հայաստանի» անդամներն անցնում են շենքից շենք, բակից բակ, որպեսզի ահազանգի շեփոր հնչեցնեն. վտանգված է Հայաստանի գոյությունը։
«Նիկոլ Փաշինյանն այս ընտրությունները տարբեր մանկլավիկների, մանրապճեղների ու դրածոների միջոցով ուզում է իջեցնել ասֆալտի թեմայի կարեւորության, մինչդեռ վտանգված է մեր երկրի գոյությունը։ Ձեր քվեով թույլ մի՛ տվեք, որ Երեւանն Էրիվան դառնա, Հայաստանն էլ՝ Արեւմտյան Ադրբեջան»,-ասաց դաշինքի առաջնորդը։
Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, «Մայր Հայաստանի» համոզմամբ, հնարավոր է միայն Նիկոլ Փաշինյանի պարտության ու խայտառակության հետքը Հայաստանից մաքրելուց հետո։
«Մայր Հայաստան» դաշինքը միակն է, որն ունի հասարակակական-քաղաքական լայն աջակցություն, նշեց Անդրանիկ Թեւանյանը, որին սատարում են բազմաթիվ այլ անհատներ եւ կազմակերպություններ։
Երևանում իշխանափոխություն իրականացնելուց հետո դաշինքը վճռական է իշխանափոխություն իրականացնելու ամբողջ Հայաստանում։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



