Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Դավիթ Հակոբյանը, Վահե Մկրտչյանը, Անժելիկա Մանուկյանը, Դիանա Տոռեսը, Կարեն Հովհաննիսյանը, Անի Քոչարյանը և մի շարք այլ դերասաններ ՝ «Մոխրոտի երազները» հեռուստանովելում (լուսանկարներ)

ЛАЙФ

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նկարահանող առաջին խումբն առանձնատանն իրականացնում է առաջին նկարահանումներն, իսկ մյուսը՝ փոքրիկ հանրակացարանում պատրաստվում է տեսարաններին: Երկու իրականությունները նաև նկարահանման հրապարակում են: Այսօրվանից Արմենիա հեռուստաընկերության եթերում կլինի «Մոխրոտի երազները» հեռուստանովելը: Tert.am Life-ը ներկա է եղել առաջին նկարահանումներին և ներկայացնում է առաջին մանրամասներն ու լուսանկարները: 

Հեռուստանովելում ներկայացվելու է երկու բևեռ, երկու տարբեր աշխարհներ, որոնց ճակատագրերը հատվում են միմյանց: Հեռուստանովելում գլխավոր հերոսին մարմնավորելու է Վահե Մկրտչյանը, որն առաջին անգամ է մարմնավորելու գլխավոր հերոսի:
«Առանձնահատուկ պատասխանատվություն կա, երբ գիտես՝ պատմությունը ծավալվում է քո հերոսի շուրջ և ինչպես գիտենք իրադարձությունները զարգանում են նկարահանումներին զուգընթաց: Այս նախագծում մարմնավորելու եմ Էմիլին, որը դրական կերպար է, բայց ունի բարդ անցյալ, իսկ մենք գիտենք, որ անցյալը հաճախ է հետապնդում մարդկանց՝ բաց չթողնելով: Գլխավոր հերոսուհուն մարմնավորող դերասանուհու հետ առաջին անգամ էինք աշխատելու և կային որոշակի մտավախություններ, բայց դեռ պետք է հասկանանք միմյանց, «զգանք» խաղը, բայց ունեմ դրական տպավորություններ»,- ասաց Վահե Մկրտչյանը:

Տևական դադարից հետո այս հեռուստանախագծում է նաև դերասան Դավիթ Մարդյանը, որը մարմնավորում է գլխավոր հերոսի մոտ ընկերոջը: Նկարահանման հրապարակում էր նաև դերասանի դուստրը, որը չվրիպեց մեր տեսախցիկից:

«Ուրախ եմ նորից վերադառնալ եթեր և կարող եմ ասել, որ կերպարն ինձ դուր է եկել, նրա պատմությունը, հանգուցալուծումները: Հերոսը գլխավոր հերոսի մոտ ընկերն է, բայց նրանք ունեն չպարզաբանված հարցեր անցյալ կյանքից և այս ամենին նաև զուգակցվում է սիրո պատմությունը, որը նոր գույներ է տալիս ընթացքին»,- ասաց Դավիդ Մարդյանը:

Այս հեռուստանախագծում գլխավոր հերոսի հորը մարմնավորելու է դերասան Հովակ Գալոյանը:
«Մարմնավորելու եմ գործարարի, որը կարողանում է ամեն իրավիճակից ելքեր գտնել, բայց կա հետաքրքիր հանգամանք, որ կինս, որին մարմնավորելու է Անի Քոչարյանն ուժային կառույցի աշխատակից է, իսկ դա այլ ընթացք է տալիս նաև իմ հերոսի պատմությանը: Առաջին օրն է, երբ բոլորս հավաքվել ենք և չնայած կարճատև դադարի ուրախ եմ նկարահանվել և տեսնել արդեն իսկ հարազատ դարձած մարդկանց»,- նշեց Հովակ Գալոյանը:

Հեռուստանովելում նաև նկարահանվում է ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը, որը պատմելով իր կերպարի մասին նշեց՝ հերոսը հակասական է:
«Նոր կերպար է, քանի որ առիթ չեմ ունեցել հակասական կերպարի մարմնավորել: Հերոսն ունի ողբերգական անցյալ, նույնսիկ մեղքի մեջ է թաթախված, իսկ այդ ամենն անդադար տանջում է հերոսին, որը փորձում է Աստծո առաջ մաքուր լինել, իսկ դա ինձ գրավեց»,- ասաց Դավիթ Հակոբյանը: 

Մինչ առանձնատանն ընթանում էին ընտանեկան տեսարանների նկարահանումները, մյուս նկարահանող խումբը պատրաստվում էր նկարահանումների հանրակացարանում, որտեղ ծավալվելու են հետագա գործողությունները:

Ինչպես նշել էինք, գլխավոր հերոսուհուն մարմնավորելու է երիտասարդ դերասանուհի Անժելիկա Մանուկյանը: Մեզ հետ զրույցում Անժելիկան պատմեց, որ 17 տարեկանից աշխատել է մոդել և տեսախցիկի հետ աշխատանքն իր համար սովորական է:

«Ես սիրում եմ տեսախցիկի հետ աշխատել, բայց այս փորձը աննկարագրելի է: Ես առաջին անգամ եմ նկարահանվում և բավականին պատասխանատու պահ է, երբ միանգամից գլխավոր հերոսուհուն եմ մարմնավորելու, որն ունի ծանր ճակատագիր: Պետք է նշեմ, որ հենց սկզբում ունեցել ենք ծանր տեսարաններ, երբ բավականին ուշ ժամի մենք անձրևի տակ ունեինք նկարահանումներ, բայց ես կարողացա դիմակայել դժվարություններին և տալ այն ինչ պահանջվում էր ինձնից: Ես սկսել եմ վերապրել այն ինչ խաղում եմ, անգամ անոնսում, երբ կա մոր մահվան տեսարան, ես իսկապես արտասվել եմ, քանի որ սկսել եմ աշխատել և հասկանալ՝ ինչ է պահանջվում ինձնից»,- ասաց Անժելիկա Մանուկյանը:

Նա նաև նշեց, որ խաղընկերների հետ աշխատանքը հեշտ է ստացվել:
«Արդեն գրեթե բոլորի հետ հասցրել եմ նկարահանվել և աշխատանքը հեշտ է ընթանում, ինձ դուր է գալիս, թե՛ սցենարը, թե՛ կերպարս նաև այն գաղափարն ու միտքը, որը փոխանցելու ենք հեռուստադիտողին՝ լիահույս եմ, որ դրական գնահատականի կարժանանանք»,- նշեց նա:

Այս հեռուստանախագծում նկարահանվում է նաև Դիանա Տոռեսը: Դերասանուհին մարմնավորում է ռոքի սիրահար ուսանողուհու:
«Չնայած նախորդ նախագծից հետո դադարը կարճատև էր, բայց ինձ դուր են գալիս շուրջօրյա նկարահանումներն ու աշխատանքը նկարահանման հրապարակում, նաև սիրով եմ ընդունել արտաքին փոփոխությունների առաջարկը՝ նորից դառնալով շիկահեր ու նման ոճը ևս ինձ հոգեհարազատ է, երբ ռոքերի ոճով եմ ներկայանում, ինչը գույներ է տալիս նախագծին»,- ասաց Դիանա Տոռեսը:

«Մոխրոտի երազները» հեռուստանովելում երիտասարդ դերասան Վլադ Պողոսյանը մարմնավորելու է հանրակացարանի տիրոջը, որն իր խառնվածքով բացասական հերոս է:

«Մեկ տարի շարունակ նկարահանվելով «Կույր աշխարհ» հեռուստանախագծում՝ ուրախ էի, երբ տեղեկացա, որ այս նախագծում ես մարմնավորելու եմ բացասական հերոսի, քանի որ ես կարող եմ այլ կերպ ներկայանալ հեռուստադիտողի առաջ, ցույց տալ դերասանական խաղ: Բացասական հերոսի մարմնավորելը շատ ավելի բարդ է, հատկապես, երբ մեր իրականության մեջ դժվար են տարանջատում մարմնավորած հերոսին և անհատին, բայց կարծում եմ՝ այդ փուլը ևս հաղթահարելի է»,- հավելեց Վլադ Պողոսյանը:

Նախագծի պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը նշեց Դիանա Գրիգորյանը նաև նշեց՝ հեռուստասերիալում նաև անդրադարձել են հայ ժողովրդի կյանքում 1988 թվականին տեղի ունեցած ողբերգական դրվագներին՝ Սպիտակի աղետալի երկրաշարժին՝ ցույց տալով դրա հետևանքները: 

«Թեև գոյություն ունեն «Մոխրոտի» սյուժեի տարբեր էկրանավորումներ, սակայն մեր անդրադարձն այս թեմային տարբերվելու է նրանով, որ հեքիաթը պրոյեկտել ենք հայ իրականության վրա՝ դարձնելով այն դիտողի համար ավելի շոշափելի։ Հանրահայտ այս սյուժեն բազմաթիվ ձևափոխումների է ենթարկվել՝ սերիալի կառուցվածքային սկզբունքների ու պահանջմունքների պատճառով, բայց մենք պահել ենք հեքիաթի կախարդանքը՝ այս խավար ժամանակներում ևս մեկ անգամ ապացուցելու համար, որ անիրական թվացող երազանքները կարող են կատարվել, երբ կա սերը։Այս ողջ պատումը դրական և բացասական հերոսների համախումբ է, որտեղ կա նախանձ, փառասիրություն, նյութապաշտություն, կեղծիք, բայց դրանց հետ հակամարտության են դուրս գալիս ազնվությունը, բարին կամենալու ձգտումը, մարդասիրությունը, արդարության համար մղվող պայքարը»,- եզրափակեց Դիանա Գրիգորյանը: 

Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյան 

Борьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване