Ереван, 30.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Եթե արցախցիները մինչև վերջ վճռական լինեն, ապա այդ բոլոր նախագծերը կարող են պարզապես ձախողվել. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

eadaily.com-ը «Փորձագետ. Արևմուտքը համատեղ ադրբեջանա–հայ–վրացական զինված ուժեր ստեղծելու կողմնակից է» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջին շրջանում Հայաստանում ավելի ու ավելի է հնչում ռուսական 102-րդ ռազմաբազան ՆԱՏՕ-ի երկրներից մեկի՝ կոնկրետ Ֆրանսիայի բազայով փոխարինելու անհրաժեշտության գաղափարը։ Փորձագիտական հանրությունն այդ հարցում բաժանված է երկու ճամբարի: Ոմանք նշում են ռուսական բազայի հնարավոր դուրսբերման հետ կապված ռիսկերը, մյուսներն ընդգծում են Ֆրանսիայի միանշանակ դիրքորոշումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

EADaily-ի թղթակցի հետ զրույցում Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Հայկ Նահապետյանը կասկած է հայտնել առաջիկայում Հայաստանում ՆԱՏՕ-ի ռազմաբազաների հայտնվելու հնարավորության վերաբերյալ։ Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունների նման քայլը գործնականում բացառված է, քանի որ դա կնշանակի ուղղակի մարտահրավեր Ռուսաստանին։ «Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի առկայությունը կարգավորվում է համապատասխան պայմանագրերով»,- ասել է փորձագետը՝ հավելելով, որ այլ պետությունների բազաներ տեղակայելու համար Երևանն առաջին հերթին պետք է չեղարկի դրանք, քանի որ «առանց դրա Հայաստանը չի կարող որևէ քայլ ձեռնարկել, որը հակասում է պայմանագրի դրույթներին»:

Նա նշել է, որ եթե մի պետության տարածքում լինեն միանգամից երկու միմյանց հակադիր պետությունների ռազմակայաններ, ապա այդ պետությունը կարող է վերածվել դաժան բախումների ասպարեզի։ Որպես օրինակ՝ փորձագետը բերել է Ուկրաինան, որի տարածքում տեղակայված է ռուսական ռազմաբազան՝ Սևծովյան նավատորմը, և եղել է Կիևի և ՆԱՏՕ-ի մտադրությունը՝ համատեղ վարժանքներ անցկացնել այնտեղ, որը առաջացրել է տեղի բնակչության բողոքը։ Եթե Հայաստանի իշխանությունները, այնուամենայնիվ, գնան այդ քայլին, ապա դա կարող է իրավիճակի նոր պայթյունի պատճառ դառնալ, որը, սակայն, բխում է Արևմուտքի ռազմավարական շահերից։ «Մեր տարածաշրջանը, որտեղ կան հակասություններ՝ կապված Հայաստան-Ադրբեջան, Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ, ԱդրբեջանԻրան, Իսրայել-Իրան, տարածաշրջանում իր էներգետիկ շահերով Մեծ Բրիտանիա, առավել քան էական հետաքրքրություն է ներկայացնում Արևմուտքի համար, և այդ պատճառով պետք է պայթյունավտանգ իրավիճակ, որը կհարվածի Ռուսաստանի շահերին։ Վերջերս Ֆրանսիան ավելի ու ավելի է սկսել հանդես գալ որպես Արևմուտք:

Հայաստանի պաշտպանության նախարարն ավելի ու ավելի հաճախ է հանդիպումներ ունենում ֆրանսիացի գործընկերոջ հետ։ Որքան գիտեմ, երկու պետությունների միջև կա համաձայնագիր ռազմատեխնիկական համագործակցության մասին։ Նաև չպետք է աչքաթող անել այն փաստը, որ Հայաստանի զինված ուժերում մի շարք տարրեր ՆԱՏՕ-ի չափանիշներով են»,- ասել է Նահապետյանը։ Նա նաև ընդգծել է, որ եթե զինված ուժերը անցնեն ՆԱՏՕ-ի չափանիշներին, ապա դաշինքի բազայի հարցն այլևս ինքնանպատակ չի լինի։ «Բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանում զորքերի ղեկավարման և վերահսկման սկզբունքներն ու մեթոդները ՆԱՏՕ-ի չափանիշների հիման վրա փոխարինելու գործընթաց է ընթանում։

Ի վերջո, երկարաժամկետ հեռանկարում երկրի տարածքում բազայի հայտնվելը միանգամայն հնարավոր է, թեև չեմ կարող հստակ ասել, թե դա երբ կարող է տեղի ունենալ, և արդյո՞ք դա ընդհանրապես տեղի կունենա»,- ասել է փորձագետը՝ հավելելով, որ Արևմուտքն իր մտադրություններով ձգտում է տարածաշրջանում ստեղծել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ռազմական անձնակազմից բաղկացած կովկասյան միացյալ զինված ուժեր, ինչպես դա եղել էր 1918 թվականին: Այն ժամանակ, ըստ արևմտյան գաղափարախոսների, այդ բանակը պետք է դիմադրեր բոլշևիկյան Ռուսաստանին, շարունակել է փորձագետը, և Արևմուտքի մոտեցումները հիմա էլ չեն փոխվել, դրանք ուղղված են ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան միասնական բանակ ստեղծելուն, որի նպատակը պետք է լինի հակազդել Ռուսաստանին ու Իրանին։

«Դժվար է ասել, թե Հայաստանում որքանով դա կհաջողվի, բայց այն, որ գործընթացն ընթանում է, ավելի քան ակնհայտ է բոլորի համար»,- ասել է Նահապետյանը։ Պատասխանելով այն հարցին, թե որտեղ էին այդ երկրները 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Մոսկվան, օգտագործելով իր ազդեցության բոլոր մեխանիզմները, փորձեց և դադարեցրեց ռազմական գործողությունները, փորձագետը շեշտել է, որ արևմուտքի նպատակը ԼՂ հարցում տարածաշրջանի հայերի ամբողջական ինտեգրումն է ադրբեջանական հասարակության մեջ: «Ներկայում այս գործընթացն ակտիվորեն առաջ է ընթանում, և դրան միացել են Հայաստանի բարձրագույն պաշտոնյաները։ Նիկոլ Փաշինյանն արդեն երկու անգամ բանավոր առաջ է քաշել այդ թեզը»,- նշել է քաղաքագետը՝ հավելելով, որ դրա համար են պետք Լաչինի միջանցքի շրջափակումը, Աղդամի միջոցով մարդասիրական օգնությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկումները։ «Այս ամենը պետք է դիտարկել մեկ համատեքստում, հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերի խնդիրը լուծելն է՝ նրանց վրա ուժեղ ճնշում գործադրելով։ Նրանց փորձում են համոզել, որ այլընտրանք չունեն, քան Ադրբեջանի քաղաքացի դառնալը կամ տարածաշրջանը լքելը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղի բնակիչները չեն ցանկանում տրվել այդ ճնշումներին, կարելի է ակնկալել, որ ամեն անցնող ժամի հետ նրանց վիճակն ավելի ու ավելի կվատանա։ Հաճախ, խոսելով Լեռնային Ղարաբաղի ծանր իրավիճակի մասին, գույները թանձրացվում են թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից, ընդ որում, դա տեղի է ունենում առաջին դեմքերից։ Դա արվում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հասցվի հուսահատ վիճակի։ Չեմ բացառում, որ Ղարաբաղի ճգնաժամը իր մեջ արհեստական տարր ունի, երբ առաջ է քաշվում հացի, խմելու ջրի և այլնի դեֆիցիտի հարցը: Կարծում եմ, որ այդ ամենն արվում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայությունը դառնա ադրբեջանական հասարակության մի մասը։ Սակայն վերջնական որոշումը առայժմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդինն է: Եթե նրանք մինչև վերջ վճռական լինեն, ապա այդ բոլոր նախագծերը կարող են պարզապես ձախողվել»,- ավարտել է քաղաքագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об Армении