Ереван, 10.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ստամոքսային մտածելակերպի վտանգը. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընդհանուր առմամբ շատ է քննարկվում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու հարցը, քանի որ իրադրությունն այնպիսին է, որ մեր երկիրը կանգնած է իր ինքնիշխանությունը կորցնելու լուրջ վտանգի տակ։ Ադրբեջանը կոնկրետ տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ։ Բաքվից հնչող լկտի, կեղծ, ագրեսիվ հայտարարություններով հող է նախապատրաստվում Հայաստանի դեմ հերթական ագրեսիայի համար։ Ագրեսիայի ու հնարավոր նոր հանցագործ քայլերի միջոցով թուրք-ադրբեջանական տանդեմը նպատակ ունի լուծել առաջին հերթին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ու պանթուրքական ծրագրերի կյանքի կոչման վաղեմի երազանքը։ Բայց, ցավոք, մեր հանրության մի զգալի հատվածն ամենայն լրջությամբ չի ընդունում այդ վտանգը, ինչպես որ 2020 թվականին կամ դրանից առաջ մարդկանց պատկերացումների մեջ չէր տեղավորվում Արցախի դեմ հնարավոր պատերազմի ու պարտության հավանականությունը։

Սովորաբար հասարակությունը մոբիլիզացվում է այն ժամանակ, երբ վտանգն արդեն «տեղ հասած» է լինում, երբ դանակը ոսկորին է հասնում։ Դրան նպաստում են նաև Հայաստանի օրվա իշխանությունները, որոնք այնպիսի քաղաքականություն են վարում, ինչը միտված է վտանգի նկատմամբ հանրային զգոնության թուլացմանը։ Շատերը հավատում են (կամ իրենք իրենց հավատացրել են, որ... հավատում են), թե Փաշինյանը «խաղաղության դարաշրջան» է բացելու, բայց դրա փոխարեն հայկական կողմն անընդհատ կորուստներ է ունենում, իսկ սահմանային լարվածությունը չի նվազում։ Երեկվա էսկալացիան ադրբեջանական հանցագործ ագրեսիայի հերթական դրսևորումն էր: Երբ նախկինում սահմանին որևէ միջադեպ էր տեղի ունենում կամ զինվոր էր զոհվում, մեծ աղմուկ էր բարձրանում, իսկ հիմա գրեթե ամեն օր նման երևույթներ են տեղի ունենում, ու... ձայն բարբառո անապատի։ Երկրում փոփոխությունները կարող են տեղի ունենալ նաև ներքևից՝ հանրային պահանջով, բայց մարդկանց մեջ բացակայում է ստրատեգիական մտածողությունը։

Դրա արդյունքում է, որ առաջին պլան են մղվում այնպիսի փոքր ձեռքբերումներ, ինչպես, օրինակ՝ որոշ ճանապարհների ասֆալտապատումը, աշխատավարձի կամ թոշակի մի երկու հազար դրամ բարձրացումը, իսկ որ մեր հայրենիքի մի զգալի հատվածը հանձնվել է, պետականության գոյությունն էլ դրվել է հարցականի տակ, կարծես շատերին չի հետաքրքրում, կամ պարզապես նրանք իրոք չեն գիտակցում։ Եթե որևէ այլ ցանկացած երկրում այնպիսի իրավիճակ լիներ, ինչպես Հայաստանում է, ապա հենց պարտությունից հետո հանրությունը միանգամից հրաժարական կպահանջեր ու կհեռացներ իշխանություններին։ Բայց մեզանում օրինաչափությունից դուրս իրադարձություններ են կատարվում, որը նաև իրավագիտակցության, ընկալման հարց է ու 2018 թ. իշխանափոխության շահառու արևմտյան կենտրոնների կողմից տարիներ շարունակ ուղեղների լվացման հետևողական քաղաքականության։ Շատերին թվում է, թե երկրի վարչապետի գործառույթների մեջ է մտնում ասֆալտ անելը, որոշակի տարածքներ բարեկարգելը, աշխատավարձի կամ թոշակների մի քանի կոպեկ բարձրացումը, ու դրանով հարցը լուծված է։

Դրա համար էլ, երբ Փաշինյանը մարզային այցերի է մեկնում, քաղաքացիները դիտարկում են հիմնականում աչքի ընկնող մի քանի փոքր փոփոխություններ ու մեծարում նրա իշխանության կատարած միայն այն աշխատանքը, որը վերաբերում է բնակիչների առօրյա կյանքի ընդամենը մի մասին։ Բայց, որպես կանոն, այդ հանդիպումներում չեն բարձրացնում այնպիսի ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, որոնք վերաբերում են պետությանը կամ պետության հետագա կենսագործունեությանը։ Օրինակ՝ չտեսանք, որ Փաշինյանի մարզային այցերի ժամանակ որևէ մեկը ձախողված արտաքին քաղաքականության հետ կապված հարց բարձրացներ, Արցախի ապագայի հետ կապված խոսեր, երկրի անվտանգության մասին խոսեր։ Ու, որպես կանոն, շատերը միայն քծնում են Փաշինյանին, որպեսզի իրենց անձնական շահերն առաջ տանեն ու նեղ անձնական խնդիրներ լուծեն։ Իհարկե, հասկանալի է, որ Փաշինյանի ցանկացած այց կազմակերպված է շոուի բոլոր կանոններով, ընդհուպ, թե որտեղ պիտի կանգնի, ովքեր կարող են մոտենալ, ինչ հարց տան՝ ինչի դիմաց, որպեսզի խայտառակ վիճակում չհայտնվի։ Պատահական ոչ մի «համբույր», գրկախառնություն, գովերգում չի լինում: Այդուամենայնիվ, ընդհանուր առմամբ, մեր հանրության մտածելակերպի հետ կապված վերոնշյալ գնահատականը չի փոխվում:

Փաստը մնում է փաստ, որ շատերն իսկապես կա՛մ չեն հասկանում առկա վտանգները, կա՛մ իրենց համար կարևորը սեփական փորի կշտությունն է միայն, կա՛մ իրենց պաշտոնը, մի երկու դրամ ավելի գումար ունենալը ավելի թանկ են, քան երկիրը, պետությունն ու պետականությունը, քան հազարավոր զոհերը... Կարճ ասած՝ մեզանում հավաքական մտածելակերպի զարգացման խնդիր կա, քանի որ իշխանությունները քանդում են այդ մտածելակերպը ու այնպիսի մոտեցում սերմանում, որ եթե հիմա կուշտ ես, կարևորը դա է, իսկ մնացածը՝ երկրորդական։ Ուստի ազգային ուժերի խնդիրն է վերականգնել ազգային հավաքական արժեհամակարգը, այլապես օխլոսը երկիրը տանելու է կործանման՝ իր ստամոքսային մտածելակերպով։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Junius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна