Առաջիկա օրերին մեր միջազգային գործընկերները կժամանեն Երևան՝ քննարկելու Երևանի ճանապարհային երթևեկության խնդիրները և սկսելու աշխատանքը՝ դրանց լուծելու ուղղությամբ. Մանե Թանդիլյան
БЛОГ«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ճանապարհային երթևեկության խնդիրներն ամեն օր ուղեկցում են մեզ։
Խցանումներ, օդի աղտոտվածություն, վթարներ, վիրավորներ, մահեր…
Այս խնդիրները տարեցտարի շատանում են, լուծումներն էլ՝ բացակայում։
Յուրաքանչյուր դեպքից հետո հիշում ենք այս մասին ընդամենը մի քանի օր և շարունակում ապրել նույն վիճակում։
Ճանապարհային երթևեկության խնդիրների կարգավորումը լուրջ վերլուծությունների և աշխատանքի կարիք ունի և մենք չենք նախատեսել այս հարցին անդրադառնալ սիրողական մակարդակով, այլ արդեն մի քանի ամիս է քննարկումներ ենք ունենում միջազգային հեղինակավոր կառույցների հետ, որոնք ունեն լուրջ փորձ նման խնդիրների կարգավորման մասով։
Մեզ համար շատ կարևոր է նաև “Vision O” հայեցակարգի ներդրումը, որը նպատակ ունի ավտովթարներից մահացության թիվը հասցնել 0-ի:
Առաջիկա օրերին մեր միջազգային գործընկերները կժամանեն Երևան՝ քննարկելու Երևանի ճանապարհային երթևեկության խնդիրները և սկսելու աշխատանքը՝ դրանց լուծելու ուղղությամբ։
Նախնական քննարկման համաձայն՝ ընդամենը մեկ տարի հետո Երևանի ճանապարհային երթևեկությունը բոլորովին այլ մակարդակի ենք բարձրացնելու՝ զերծ այսօրվա խցանումներից, հարյուրավոր վիրավորներից և զոհերից։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



