Ներքաղաքական կյանքում կա պատկերացումների տարբերություն, իմ կողմից փորձ է արվում ընդհանուր մթնոլորտ ձևավորել․ ԱՀ ԱԺ նախագահ
ИНТЕРВЬЮՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այո՛, առաջին հայացքից անտրամաբանական է հնչում, որ երեք հոգուց բաղկացած խմբակցությունից է Արցախի ԱԺ նախագահն ընտրվել, բայց չպետք է մոռանանք, որ մենք դասական վիճակում չենք։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը:
Նա նշեց, երբ Արայիկ Հարությունյանն իրեն հրավիրել ու առաջարկել է այդ պաշտոնը ստանձնել, խոսվել է այդ մասին, որ քաղաքական մեծամասնությունը պետք է առաջադրի թեկնածուին։
«Բավականին բարդ ենք ընդունել այդ առաջարկը։ Քննարկում ենք ունեցել կուսակցության ներսում՝ հաշվի առնելով իրավիճակը։ Հաշվի առնելով այսօր մեր առջև ծառացած մարտահրավերները՝ համաձայնություն եղավ»,- ասաց Իշխանյանը։
Անդրադառնալով Արցախի ներքաղաքական իրավիճակին՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ ունեն պատկերացումների տարբերություն։ Նորանշանակ ԱԺ պաշտոնյան, սակայն, կարծում է, որ այդ տարակարծությունների մոտեցման մղումներ կան։
«Իմ կողմից, ԱԺ-ի կողմից փորձ է արվում և արվելու է, որպեսզի կարողանանք ընդհանուր մթնոլորտ ձևավորել ոչ միայն քաղաքական դաշտում, այլև հանրային դաշտում։ Իշխանություն -հասարակություն հարաբերություններում մենք ունենք անջրպետ, և դա պետք է վերացվի»,- շեշտեց նա։




















































