Դատավոր Սարգիս Դադոյանը որևէ առնչություն չունի պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ
ОБЩЕСТВО15.06.2023 թվականին Past.am լրատվական կայքում հրապարակվել է «Աշոտյանի գործը քննող դատավորը քպական պատգամավորի մտերիմն է» վերատառությամբ հոդված, որում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ինչի վերաբերյալ հրապարակում ենք հերքման տեքստը.
«Հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները, թե իբր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մտերիմ հարաբերություններ ունի ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ և դատավոր է նշանակվել նրա շնորհիվ հնարածին են եւ չեն համապատասխանում իրականությանը: Դատավոր Դադոյանը որևէ առնչություն չունի պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ»:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



